From Wikipedia, the free encyclopedia
Աղեստամոքսային տրակտի քաղցկեղ, աղեստամոքսային համակարգի և մարսողական գեղձերի չարորակ վիճակ, որի մեջ են մտնում կերակրափողը, ստամոքսը, բիլիար համակարգը, ենթաստամոքսային գեղձը, բարակ և հաստ աղիները, ուղիղ աղին։ Ախտանշանները կախված են ախտահարվող օրգանից, կարող է լինել օբստրուկցիա(կլման դժվարեցում կամ դեֆեկացիայի խնդիր ), արյունահոսություն կամ այլ ասոցացված խնդիրներ։ Ախտորոշման համար հաճախ պահանջվում է էնդոսկոպիա և կասկածելի հյուսվածքից բիոպսիա։ Բուժման տակտիկան կախված է գոյացության տեղակայումից, քաղցկեղի տեսակից, մետաստազավորումից։ Այս գործոններից է կախված նաև կանխատեսումը։
Աղեստամոքսային տրակտի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | մարդու ստամոքսաղիքային տրակտ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-10 | C26.0 |
Gastrointestinal cancers Վիքիպահեստում |
Ընդհանուր առմամբ ԱՍՏ-ի և մարսողական գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ) գոյացությունները ավելի շատ են հանդիպում և մահվան դեպքերը ավելի շատ են, քան այլ օրգան համակարգերի դեպքում[1][2]։ ԱՍՏ քաղցկեղների բազմաթիվ տեսակների համար գոյություն ունի տարբեր աշխարհագրական տեղակայում[1]։
Կերակրափողի քաղցկեղը իր տարածվածությամբ զբաղեցնում է 6-րդ տեղը աշխարհում, և այս ցուցանիշը գնալով մեծանում է[4]։ Տղամարդկանց շրջանում հիվանդության հանդիպման հաճախականությունը 3 անգամ ավելի շատ է, քան կանանց մոտ[4]։ Դեպքերի թիվը տարբեր երկրներում շատ տարբեր է, բոլոր դեպքերի համարյա կեսը տեղի են ունենում Չինաստանում[1]։ Եթովպիայում նույնպես բարձր է հանդիպման հաճախականությունը[4]։ Հիվանդության 2 հիմնական տեսակներն են տափակ-բջջային կարցինոման և կերակրափողի ադենոկարցինոման։ Հանդիպման հաճախականությունը յուրաքանչյուր տեսակի համար համարյա նույնն է, բայց զարգացած երկրներում՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, ադենոկարցինոման ավելի տարածված է[4]։
Կերակրափողի քաղցկեղը սովորաբար ուշ փուլերում է հայտնաբերվում, ավելի վաղ ախտանշանները ի հայտ չեն գալիս։ Եթե քաղցկեղը վաղ է հայտնաբերվում, ապա 5 տարվա ապրելիությունը կազմում է 90 % կամ ավել։ Բայց հիմնականում քաղցկեղը ախտորոշվում է այն փուլերում, երբ այն արդեն տարածվել է կերակրափողի պատից դուրս և ապրելիության ցուցանիշը կտրուկ իջնում է։ Չինաստանում 5 տարվա ապրելիությունը բարձր տարբերակված քաղցկեղի համար կազմում է մոտ 20 %, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 15%[4]։
Ստամոքսի քաղցկեղն իր հանդիպման հաճախականությամբ 4-րդն է համարվում և ընդհանուր առմամբ 2-րդը քաղցկեղից մահացության ցուցանիշում[2]։ Արևելյան Ասիան (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Մոնգոլիա) ունի բարձր ռիսկ ստամոքսի քաղցկեղի առաջացման և Հյուսիսային Ամերիկան, Նոր զելանդիան, Արևմտյան և հյուսիսային Աֆրիկան ունեն ստամոքսի քաղցկեղի առաջացման ցածր ռիսկ[5]։ Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակը ադենոկարցինոման է, որի պատճառով գրանցվում է մոտավորապես 750000 մահվան դեպք ամեն տարի[6]։ Քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններից են սննդակարգը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ժառանգականությունը, պերնիցիոզ անեմիան և ինֆեկցիաները, օրինակ՝ Հելիկոբակտեր Պիլորին, Էպշտեին Բարի վիրուսը[1][6]։ Քիմիոթերապիան մեծացնում է ապրելիության ցուցանիշը[7]։
ԱՄՆ-ում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը զբաղեցնում է 5-րդ տեղը որպես մահվան պատճառ[8] և 7-րդը՝ Եվրոպայում[9]։ ԸՆդհանուր առմամբ 2008թ․-ին գրանցվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 280000 նոր դեպք և 265000 մահվան դեպք[10]։ Տարբերակում են 2 տեսակ՝ էնդոկրին և ոչ էնդոկրին։ Ամենատարածվածը ծորանային ադենոկարցինոման է[1]։ Ռիսկի գործոններից են բարձր տարիքը 60 տարեկան և ավել, ծխելը[8]։ Խրոնիկ պանկրեատիտը, շաքարային դիաբետը կամ այլ գործոններ նույնպես նպաստում են քաղցկեղի առաջացմանը[2]։ Վաղ շրջանում քաղցկեղը հիմնականում ասիմպտոմատիկ է, իսկ ավելի բարձր տարբերակման փուլում արտահայտվում է սուր ցավով որովայնում, որը ճառագայթում է դեպի մեջք[8]։ Այլ նշաններից կարող են լինել դեղնուկը, մաշկի և աչքերի դեղնությունը[9]։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ունի վատ կանխատեսում[2], 5 տարվա ապրելիությունը 5 %-ից ցածր է։ Ախտորոշման պահին այն սովորաբար արդեն բարձր տարբերակման փուլում է՝ ոչ վիրահատելի[9]։ Վիրահատական բուժման ենթարկվում է միայն մեկը 15-20 հիվանդների հաշվարկով[11]։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հակվածություն ունի ագրեսիվանալու և կայունություն է ցուցաբերում ռադիոթերապիայի և քիմիոթերապիայի նկատմամբ[10]։
Լյարդի քաղցկեղի (այլ կերպ լյարդբջջային կարցինոմա կամ հեպատոմա ) առաջացման համար հիմք է հանդիսանում Հեպատիտ B կամ C-ն կամ ցիռոզի պատճառով է առաջանում որպես քրոնիկ ալկոհոլիզմի հետևանք։ Լյարդի քաղցկեղը կարող է բերել մաշկի և աչքերի դեղնության՝ դեղնուկ, քորի առաջացման կամ որովայնում ազատ հեղուկի առկայության՝ ասցիտ։ Հիվանդը կարող է ունենալ ծանրության զգացում կամ քաղցկեղը հնարավոր է բերի լյարդի ֆունկցիաների խանգարման[12]։
Ախտորոշման համար կատարվում է բիոպսիա, ՄՌՏ, ԿՏ, արյան լաբորատոր քննություն, ներառյալ ալֆա-ֆետոպրոտեին, լյարդի ֆունկցիոնալ թեստեր և ՈւՁՀ։ Քաղցկեղը բուժվում է ըստ TNM դասակարգման և արդոք զարգացել է ցիռոզ, թե ոչ։ Բուժման տարբերակներից է վիրաբուժական միջամտությունը, էմբոլիզացիան, աբլացիան կամ լյարդի փոխպատվաստումը[13]։
Լեղապարկի քաղցկեղի ամենաբնորոշ տեսակը ադենոկարցինոման է և այն ավելի հաճախ հանդիպում է տարեց կանանց մոտ։ Քաղցկեղի առաջացումը անմիջական կապ ունի լեղաքարային հիվանդության, կրակալված լեղապարկի և պոլիպների հետ, որոնք հայտնաբերվում են ՈւՁՀ-ի միջոցով։ Լեղապարկի քաղցկեղը կարող է արտահայտվել քաշի կորստով, դեղնությամբ և որովայնի աջ վերին քառորդակում ցավի առկայությամբ։ Սովորաբար ախտորոշվում է ՈՒՁՀ-ի միջոցով, իսկ ուռուցքի փուլայնության համար կատարվում է ԿՏ։ Կանխատեսումը քաղցկեղի վատն է[13]։
Հանդիպում է ավելի մեծ տարիքում։ Այն սովորաբար ծագում է աղիքի սեկրետոր բջիջներից, ռիսկի գործոնների մեջ է մտնում վատ սննդակարգը ՝ քիչ բանջարեղենի և շատ ճարպի օգտագործումը։ Եթե քաղցկեղը առաջանում է երիտասարդների մոտ, ապա այն հիմնականում կապված է ժառանգական ֆակտորի հետ, ինչպիսիք են Պետջ-Ջեգերսի համախտանիշը, ժառանգական ոչ պոլիպոզ կոլոռեկտալ քաղցկեղը կամ ընտանեկան ադենոմատոզ պոլիպը[12]։ Կոլոռեկտալ քաղցկեղը հնարավոր է հայտնաբերվի պոլիպից արյունահոսության դեպքում, աղիքային անանցանելիության, աղիքային ցավի դեպքում կամ կոլոնոսկոպիայի ժամանակ բիոպսիա վերցնելու հետևանքով։ Աղիների դատարկման կայուն զգացողությունը կամ սակավարյունությունը նույնպես կարող է լինել այս քաղցկեղին բնորոշ նշան[13]։ Կոլոնոսկոպիան քաղցկեղի հայտնաբերման հիմանական մեթոդն է համարվում, բիոպսիան կարող է բացահայտել քաղցկեղի ներաճի չափը դեպի աղու պատ։ Բուժման համար անհրաժեշտ է աղիքի մասնակի հեռացում, քիմիոթերապիայի հետ համատեղելով կամ առանց վերջինիս։ Կոլոռեկտալ քաղցկեղի կանխատեսումը հարաբերականորեն լավ է, եթե այն վաղ է հայտնաբերվում[13]։
Քաղցկեղի համար կարևոր անատոմիական սահման է համարվում ատամնավոր գիծը, որը տեղակայվում է 1-2 սմ հեռավորության վրա անալ եզրից, որտեղ անալ բացվածքի լորձաթաղանթը փոխարինվում է մաշկով[14]։ Եթե քաղցկեղը տեղակայվում է գծից վերև, ավելի հավանական է, որ լինի կարցինոմա, եթե տեղակայվում է գծից ներքև, ավելի հավանական է հարթ բջջային կարցինոմայի առաջացումը, որը կարող է խոցոտվել։ Քաղցկեղը խիստ կապ ունի խոցային կոլիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ ՄԻԱՎ-ի հետ։
Քաղցկեղը կարող է բերել փորկապության կամ տենեզմների, կամ կարող է շոշափվել որպես հավելյալ զանգված, չնայած կարող է ներկայանալ խոցոտված ձևով[15]։
Քաղցկեղը հայտնաբերվում է բիոպսիայի միջոցով և բուժման եղանակներից էգոյացության հեռացումը, ռադիոթերապիան կամ քիմիոթերապիան։ Հինգ տարվա ապրելիության ցուցանիշը միջամտությունից հետո բարձր է 70%-ից[15]։
Գաստրոինտեստինալ կարցինոիդ քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, ունի դանդաղ աճ և հիմնականում ազդում է ստամոքսի և աղիների բջիջների վրա։ Բջիջները արտադրում են հորմոններ, որոնք կարգավորում են մարսողական հյութերի արտադրումը և մատակարարում սննդանյութ բարակ աղիների միջոցով։ Այս տեսակը քաղցկեղի սովորաբար տեղակայվում է կույր աղու որդանման ելունի շրջանում, բարակ աղիների կամ ուղիղ աղու շրջանում։ Այն մեծացնում է աղեստամոքսային համակարգի այլ քաղցկեղների առաջացման ռիսկը։ Բուժումը սովորաբար վիրահատական է[16]։
Դաշտի դեֆեկտը կամ չարորակացումը մի տարածք է, որտեղ նախատրամադրվածություն կա քաղցկեղ զարգանալու։ Այն առաջանում է Գաստրոինտեստինալ քաղցկեղի առաջընթացի ժամանակ[17]։ Այս դեֆեկտը կարող է ունենալ տեսանելի աճ, էպիգենետիկ փոփոխություններ կամ մուտացիաներ։
Կերակրափողի ադենոկարցինոման հակված է առաջանալու դաշտի դեֆեկտից, որն անվանում են Բարրետի կերակրափող, հյուսվածքի վրա կարմիր հանգույցի առաջացումով։ Բարետի կերակրափողի ախտորոշումը դրվում է մետապլաստիկ փոփոխությունների դեպքում, երբ կերակրափողի հարթ բջջային հյուսվածքը փոխարինվում է խողովոկավոր հյուսվածքով։ Բարետի կերակրափողը համարվում է նախաքաղցկեղային վիճակ կերակրափողի ադենոկարցինոմայի զարգացման համար[18] և ունի էպիգենետիկ փոփոխությունների հակվածություն[19]։
Կերակրափողի հարթ բջջային կարցինոման կարող է առաջանալ որպես երկրորդ հիմնական ուռուցք, ասոցացված գլխի և պարանոցի քաղցկեղի հետ ՝ տեղային ռեակցիա, դաշտի չարորակացման ժամանակ[20][21]։ Այս փոփոխությունները հարթ բջջային կարցինոմայի պրոգրեսիայի հետ միասին, հայտնաբերվում են էպիգենետիկ նշանների միջոցով[22]։
Ստամոքսի քաղցկեղը զարգանում է ատրոֆիկ գաստրիտի կամ ներքին մետապլաստիկ փոփոխությունների չարորակացման հիման վրա՝ հանգեցնելով համապատասխան հատվածում քաղցկեղի առաջացմանը[23]։ Մի հետազոտությամբ դաշտի դեֆեկտում ցուցադրվել է քաղցկեղածիններ, որոնք հայտնաբերվել են միկրոՌՆԹ-ների միջոցով նորմալ ստամոքսի հյուսվածքում, որոնք չեն ունեցել չարորակ նեոպլազիա և քաղցկեղ ունեցողների մոտ[24]։
Երբ հաստ աղու սեգմենտում հայտնաբերվում է քաղցկեղ, այն հեռացվում է հարակից հյուսվածքի հետ միասին, քանի որ հարակից հյուսվածքում նույնպես կարող են նեոպլաստիկ բնույթի փոփոխություններ լինել պոլիպի ձևով (տես նկարը)։ Այն տեսանելի ապացույց է դաշտի դեֆեկտի։ Այս պոլիպներից որոշները կարող են ունենալ նախաքաղցկեղային նեոպլաստիկ բնույթ։ Ըստ Հոֆսթադի ուսումնասիրության[25] երբ պոլիպը չի հեռացվում աղու պատից, ապա 3 տարի հետո պոլիպների մոտ 40%-ը չափերով մեծանում է, մեծացնելով քաղցկեղի վերածման հավանականությունը։ Ըստ Լուոի[26] ուսումնասիրության հաստ աղու որևէ հատվածի չարորակացումը հաճախ առաջանում է հավելյալ ԴՆԹ-ի մեթիլացման հետևանքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.