![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Lazarev_Lazar_Nazarovich_%2528by_Ivan_Argunov%252C_1760-s%2529.jpg/640px-Lazarev_Lazar_Nazarovich_%2528by_Ivan_Argunov%252C_1760-s%2529.jpg&w=640&q=50)
Աղազար Լազարյան
հայ հասարակական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Աղազար Նազարեթի Լազարյան (ապրիլի 3, 1700(1700-04-03)[1][2], Նոր Ջուղա[1][2] - հունվարի 8, 1782(1782-01-08)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), հայ հասարակական գործիչ է, վաճառական։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Աղազար Լազարյան, Ծնվել է ...
Աղազար Լազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1700(1700-04-03)[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա[1][2] |
Մահացել է | հունվարի 8, 1782(1782-01-08)[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և վաճառական |
Ամուսին | Աննա Լազարյան |
Երեխաներ | Մինաս Լազարյան, Խաչատուր Լազարյան, Հովակիմ Լազարյան և Հովհաննես Լազարյան |
![]() |
Փակել
Լազարյանների տոհմի հիմնադիրը։ Եղել է Նոր Ջուղայի կառավարիչը։ Հարություն և Մանուկ եղբայրների հետ 1741 թվականին հիմնում է ընկերություն և առևտուր սկսում Ռուսաստանի հետ։ 1747 թվականից հաստատվում են Աստրախանում, իսկ 1749 թվականին տեղափոխվում Մոսկվա, որտեղ գնում և մեծացնում են Ֆրյունովի մետաքսագործական ֆաբրիկան։ 1774 թվականին Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Աղազար Լազարյանը 1779 թվականին Մոսկվայում կառուցել է տվել հայոց Սուրբ Խաչ եկեղեցին։