From Wikipedia, the free encyclopedia
Ահմեդ Շահաբուդին (բենգալերեն՝ শাহাবুদ্দিন আহমেদ, փետրվարի 1, 1930, Kendua Upazila, Netrokona District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 19, 2022[1], Դաքքա, Բանգլադեշ), քաղաքական և պետական գործիչ Բանգլադեշից։
Ահմեդ Շահաբուդին բենգալերեն՝ শাহাবুদ্দিন আহমেদ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1930 |
Ծննդավայր | Kendua Upazila, Netrokona District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 2022[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Դաքքա, Բանգլադեշ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Պակիստան և Բանգլադեշ |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Դաքքայի համալսարան |
Մասնագիտություն | դատավոր, քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Chief Justice of Bangladesh?, Բանգլադեշի նախագահ և Բանգլադեշի նախագահ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Shahabuddin Ahmed (president) Վիքիպահեստում |
Ծնվել է Նետրոկոն շրջանում (այժմ` Բանգլադեշ), ավարտել է Դաքքայի համալսարանը` էկոնոմիկայի միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճանով[2]։ 1990 թվականին զբաղեցրել է Բանգլադեշի Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնը 1990 թվականի դեկտեմբերի 6-ին, նախագահ Հուսեյն Էրշադի հրաժարական տալուց հետո նա դարձել է երկրի նախագահ (դրա նախորդ օրը նա նշանակվել էր փոխնախագահ)։ Բանգլադեշի քաղաքական կազմակերպության առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ահմեդ Շահաբուդինը պետք է ղեկավարի ժամանակավոր կառավարությունը` մինչև նախագահի ազատ ընտրություններ կազմակերպվելը։ Նախագահի պաշտոնում Ահմեդ Շահաբուդինը ձերբակալել է նախկին նախագահ Էրշադիին, որը բանտարկված է եղել 1991-1996 թվականներին։
1991 թվականի սեպտեմբերին Բանգլադեշում անց է կացվել սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ որոշվել է, որ երկիրը պետք է նախագահական ձևից անցնի խորհրդարանական ձևին[3], այդ իսկ պատճառով երկրի նախագահ Աբդուր Ռախման Բիսվասն արդեն ընտրվել է Բանգլադեշի խորհրդարանի կողմից, իսկ Ահմեդ Շահաբուդինը պաշտոնից հեռացել է 1991 թվականի հոկտեմբերի 10-ին` վերադառնալով Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնին, որը կատարել է մինչև 1995 թվականին հրաժարական տալը։
Ամուսնացած է Անովար Բեգումի հետ, նրանք ունեն երկու որդի և երեք դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.