Ահաբեկչություն Նյու Յորքում (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ժամանակով մոտ ժամը 15։05-ին, երբ ազգությամբ ուզբեկ 29-ամյա Սայֆուլլո Սաիպովը Ստորին Մանհեթենում փիքափով մեծ արագությամբ դուրս է եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել անցորդներին։ Հեծանվորդների ճանապարհով անցնելով մոտ 1.5 կմ՝ փիքափը բախվել է դպրոցական ավտոբուսի, որը տեղափոխելուց է եղել հաշմանդամ երեխաների։ Ահաբեկիչը, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմեքենայից․ ոստիկանությունը վիրավորել է վերջինիս որովայնի շրջանում և ձերբակալել[1]։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ ստացել նվազագույնը 12 անձ, այդ թվում՝ 2 երեխա[2]։
Արագ փաստեր Ահաբեկչություն Նյու Յորքում, Տեսակ ...
Ահաբեկչություն Նյու Յորքում | |
---|---|
Տեսակ | տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով, կանխամտածված սպանություն, ահաբեկչական ակտ և զանգվածային սպանություն |
Երկիր | ԱՄՆ |
Գրոհի վայր | Նյու Յորք |
Տեղադրանք | Ստորին Մանհեթեն և West Side Highway? |
Գրոհի նպատակ | Հետիոտն |
Տարեթիվ | հոկտեմբերի 31, 2017 |
Զենք | Ford F-Series? և Փիքափ |
Զոհվածներ | 8 մարդ |
Վիրավորներ | 15 |
2017 Lower Manhattan attack Վիքիպահեստում |
Փակել