Ակնե
From Wikipedia, the free encyclopedia
Ակնե, որը հայտնի է նաև որպես հասարակ ակնե (acne vulgaris), երկարատև ընթացքով մաշկային հիվանդություն է, որն առաջանում է մազապարկի՝ էպիթելի մահացած բջիջներով և ճարպով խցանումից[3]։ Դրան բնորոշ է սև և սպիտակ կոմեդոնների, բշտիկների առկայությունը և յուղոտ մաշկը, երբեմն՝ սպիների առաջացում[4][5][6]։ Այն առաջին հերթին ախտահարում է մաշկի համեմատաբար շատ ճարպագեղձեր պարունակող հատվածները՝ դեմքը, կրծքավանդակի վերին մասը և թիկունքը[7]։ Արդյունքում արտաքին տեսքը կարող է անհանգստություն պատճառել, իջեցնել ինքնագնահատականը և ծայրահեղ դեպքերում հանգեցնել ընկճախտի և ինքնասպանության մասին մտքերի[8][9]։
Ակնե | |
---|---|
Տեսակ | ֆիզիոլոգիական վիճակ, առողջական խնդիր և հիվանդության կարգ |
Պատճառ | genetic variation? |
Հիվանդության ախտանշաններ | pimple?[1] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն և ընտանեկան բժշկություն |
ՀՄԴ-9 | 706.1 |
ՀՄԴ-10 | L70 |
Բուժում | isotretinoin?[2] |
Acne Վիքիպահեստում |
Ակնեի առաջացման մեջ ժառանգական նախատրամադրվածությունը կազմում է[5]։ Սննդակարգի և ծխախոտի դերը պարզ չէ, իսկ շրջակա միջավայրի մաքրությունը և արևի լույսի առկայությունը որևէ նշանակություն չունեն[5]։ Պարզվել է որ, երկու սեռերի մոտ էլ անդրոգեններ կոչվող հորմոններն ընկած են ճարպի արտադրության հիմքում։ Մեկ այլ հաճախակի հանդիպող գործոն է Propionibacterium acnes-ի չափից ավել աճը, որը նորմայում կա մաշկի վրա[10]։
Կան ակնեի բուժման բազմաթիվ եղանակներ՝ ապրելակերպի փոփոխություն, դեղորայքներ և բժշկական միջամտություններ։ Պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը, օրինակ շաքարի սահմանափակումը, կարող է օժանդակել բուժմանը։ Դեղորայքները կիրառում են անմիջապես վնասված մաշկին, սովորաբար կիրառվում են ազելաթթու, բենզոիլ պերօքսիդ և սալիցիլաթթու։ Ակնեի բուժման համար նախատեսված հակաբիոտիկները և ռետինոիդները առկա են քսուքների և ներքին ընդունման դեղաձևերով[11]։ Սակայն հակաբիոտիկային թերապիան կարող է բերել հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացման։ Կանանց շրջանում հակաբեղմնավորիչ հաբերի որոշ տեսակներ կարող են օգնել ակնեի բուժման հարցում[11]։ Իզոտրետինոինները սովորաբար համարվում են «պահեստային» դեղամիջոցներ և օգտագործվում են ծանր ակնեի բուժման դեպքում, քանի որ ունեն շատ կողմնակի ազդեցություններ[11]։
2015 թվականին գրանցվել է ակնեով ախտահարում բնակչության շուրջ 633 միլիոնի մոտ՝ զբաղեցնելով աշխարհում տարածված հիվանդությունների մեջ 8-րդ տեղը։ Ակնեն առհասարակ հանդիպում է դեռահասների շրջանում և արևմուտքում ախտահարում է պատանիների 80-90%-ին։ Որոշ գյուղական համայնքերում տոկոսներն ավելի ցածր են[12]։ Երեխաների և մեծահասակների մոտ կարող է հանդիպել սեռական հասունացումից առաջ և հետո։ Չնայած մեծահասակների շրջանում ակնեն ավելի քիչ է հանդիպում, գրեթե 50% դեպքերում այն շարունակում է անհանգստացնել մարդկանց 20-30 տարեկանում և մի մասի համար էլ այն դժվարություններ է առաջացնում 40 տարեկանում[5]։