From Wikipedia, the free encyclopedia
Ակիտա կամ (ճապ.՝ 秋田犬), շան ցեղատեսակ։
Ակիտա | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Ակիտա |
Բնաշխարհ | Ճապոնիա |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 35-45 կգ |
Զանգված էգ | 30-40 կգ |
Հասակ արու | 64-75 սմ |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Ցեղատեսակն առաջացել է ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող համանուն Ակիտա պրեֆեկտուրայում։ Ինու՝ ճապոներեն նշանակում է շուն։ Հավանաբար այս ցեղատեսակի նախնիները եղել են չինական ծագումով շպիցները, որոնք խաչասերվել են մաստիֆների հետ։ Ակիտան շպիցանմանների խոշոր տեսակի շուն է։ Հեռավոր անցյալում ակիտաները օգտագործվել են որսորդության նպատակներով՝ հատկապես խոշոր գազանների, մասնավորապես արջի, վարազի, եղջերուի և այլն։ Այդպիսի որսաշներին անվանել են մատագի շներ
Հինավուրց ցեղատեսակ է։ Այդ են վկայում արխեոլոգիական հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շպիցանման շների մնացորդներ, որոնք վերագրվում են մթա 2-րդ հազարամյակին։
VI դարում Ճապոնիայում հիմնվել են այս ցեղատեսակի սիրահարների ակումբներ, որտեղ կազմվել են շան բուծման, պահման և վարժեցման հրահանգներ։ XV դարում տրվել են նույնիսկ ցեղատեսակին բնորոշող գրքեր, որտեղ գրի էին առնում շան մականունը, ծագումը, գույնը և այլ տեղեկություններ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակիտաներին խաչասերում էին գերմանական հովվաշների հետ[1]։ ԱՄՆ-ում ակիտայից ստացվել է մեծ ճապոնական շունը (Ամերիկյան ակիտա)[2]։
Ճապոնացիներն այս ցեղատեսակին անվանում են Ճապոնիայի գանձ[3]։ Ակիտաները իրենց հիանալի են զգում ինչպես փողոցում, բակում, այնպես էլ քաղաքային բնակարաններում։ Հիանալի պահապան են, պահպանում են տունը և ընտանիքի անդամներին անծանոթներից։ Խելացի են, ուժեղ, մաքրասեր, ինքնավստահ, հավատարիմ։ Անկախ են և չվարժեցնելու դեպքում կարող են ագրեսիվ վարք դրսևորել այլ շների և կենդանիների նկատմամբ։ Հիանալիորեն հանդես են գալիս որպես հովվաշուն, որսորդական և մարտական որակներով։
Ըստ ստանդարտների՝ մնդավի բարձրությունը 64-75 սմ է (արու), 58-64 սմ (էգ), քաշը՝ 35-45 կգ (արու), 30-40 կգ (էգ)։ Գույնը շիկագույն՝ սպիտակի համադրությամբ, ամբողջովին սպիտակ և այլն։
Այս ցեղատեսակի ներկայացուցիչն է եղել լեգենդար Հաչիկո անունով շունը, որի պատվին կառուցվել է հուշարձան[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.