բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Արևունակ, արջամագիլ (լատին․՝ Acanthus, հին հունարեն՝ ἄκανθος), ականթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Տեսակները բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ թփեր։
Ականթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ականթազգիներ (Acanthaceae) |
Ցեղ | Ականթ (Acanthus) L., 1753 |
Տերևները մեծ մասամբ կտրտված են փետրաձև, կազմում են վարդակ։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ կապ տավուն։ Հայտնի է մոտ 40 տեսակ։
Աճում են հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տաք գոտիներում։
A. mollis, A. spinosus, A. syriacus տեսակների տերևի ձևն օգտագործվել է կորնթական օրդերի խոյակների, հելլենիստական և Վերածննդի շրջաններում՝ ծոփորների, քիվերի, ճակտոնների զարդաքանդակներում, Հայաստանում՝ Գառնիի հեթանոսական տաճարի ծոփորի վրա, քրիստոնեության վաղ շրջանի տաճարների առանձին խոյակների զարդաքանդակներում և այլն։ Հայկական ճարտարապետության մեջ ականթը կոչվում է նաև արջամագիլ։
Ըստ The Plant List կայքի տվյալների դասը ընդգրկում է 29[1] տեսակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.