Ածխածին
From Wikipedia, the free encyclopedia
Ածխածին (լատին․՝ Carboneum, լատին․՝ carbo - ածուխ բառից), քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12,011[5]։ Բնական ածխածինը բաղկացած է երկու կայուն իզոտոպներից՝ 12C (բնության մեջ հանդիպող զանգվածի 98.892%-ը) և ¹³C (զանգվածի 1.108%-ը)։ Արհեստական եղանակով ստացվել են 10C, 11C, 14C, 15C և 16C ռադիոակտիվ իզոտոպները։
Արագ փաստեր Պարզ նյութի արտաքին տեսք, Ատոմի հատկություններ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ածխածին / Carboneum (С), C, 6 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | [12,0096; 12,0116][1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [He] 2s2 2p2 | ||||
Ատոմի շառավիղ | 91 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 77 պմ | ||||
Իոնի շառավիղ | 16 (+4e) 260 (-4e) պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,55 (Պոլինգի սանդղակ) | ||||
Օքսիդացման աստիճաններ | 4, 3, 2, 1[2], 0, -1, -2, -3, -4[3] | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 1085,7 (11,25) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Եռման ջերմաստիճան | 3780 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 8,54 (графит)[4] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 5,3 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն (գրաֆիտ), խորանարդ (ադամանդ) | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=2,46, c=6,71 (գրաֆիտ), а=3,567 (ադամանդ) | ||||
Դեբայի ջերմաստիճան | 1860 (ադամանդ) Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 1,59 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
6 | Ածխածին |
12,011 | |
2s22p2 |
Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական համակարգի երկրորդ պարբերության 4-րդ A խմբում։ Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s²p²։ Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ 4 և 2։ Ածխածնի նեյտրալ ատոմի շառավիղը 0.077 նմ է։ C4+ իոնի շառավիղը՝ 0.029 նմ (կոորդինացիոն թիվը 4), 0.030 նմ (կոորդինացիոն թիվը 6)։
ա