Ալ Հորֆորդ
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Ջոել Հորֆորդ Ռեյնոսո (անգլ.՝ Alfred Joel Horford Reynoso, հունիսի 3, 1986(1986-06-03), Պուերտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն), բահամական ծագումով դոմինիկանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում։
Ալ Հորֆորդ Al Horford | ||
Ակումբ | Բոստոն Սելտիքս | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական/ ծանր հարձակվող | |
Համար | № 42 | |
Ի ծնե տրված անունը | Ալֆրեդ Ջոել Հորֆորդ Ռեյնոսո Alfred Joel Horford Reynoso | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1986 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Պուերտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն | |
Ազգություն | դոմինիկանացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 113 կգ | |
Դպրոց | Գրանդ լեդջ (Գրանդ լեդջ, Միչիգան) | |
համալսարան | Ֆլորիդայի համալսարան (2004–2007) | |
Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ատլանտա Հոքս | |
Կարիերայի պատմություն | ||
Ատլանտա Հոքս (2007–2016) Բոստոն Սելտիքս (2016–2019) Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2019–2020) Օկլահոմա Սիթի Թանդեր (2020–2021) Բոստոն Սելտիքս (2021-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանը՝ հանդիսանալով համալսարանային թիմի մեկնարկային կենտրոնականը։ Թիմի կազմում հաղթել է NCAA առաջնությունը 2006 և 2007 թվականներին։ Ընտրվել է «Ատլանտա Հոքսի» կողմից՝ 2007 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթի առաջին ռաունդի երրորդ ընտրությամբ՝ հաջորդելով Քևին Դյուրանտին։
NBA-ում անցկացրած տարիների ընթացքում Հորֆորդը 5 անգամ ճանաչվել է աստղ, ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։
Ամուսնացած է համերկրացի երգչուհի և «Միսս Տիեզերք 2003» գեղեցկության մրցույթի հաղթող Ամելիա Վեգայի հետ[1]։