Ալֆրեդ Ադլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Ադլեր (գերմ.՝ Alfred Adler, փետրվարի 7, 1870(1870-02-07)[1][2][3][…], Rudolfsheim, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 28, 1937(1937-05-28)[5][1][2][…], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6]), ավստրիացի բժիշկ և հոգեթերապևտ, անհատական հոգեբանության հիմնադիրը[12]։ Տեսության հիմնական հասկացություններից է թերարժեքության զգացումը, որը Ադլերի կողմից դիտարկվում է որպես անձի զարգացման մեջ հիմնաքարային դեր ունեցող[13]։ Ադլերի տեսության մեջ մարդը դիտարկվում է որպես անհատական ամբողջություն, որի պատճառով էլ տեսությունը կոչվում է «Անհատական հոգեբանություն»։ Զիգմունդ Ֆրոյդի և նրա խմբի հետ համագործակցելով՝ Ադլերը հոգեվերլուծական շարժման համահիմնադիրներից մեկն էր և անդամակցում էր Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիային[14]։ Նա առաջիններից էր, ով առանձնացավ՝ ստեղծելով հոգեթերապիայի իր անկախ դպրոցը և անձի տեսությունը։ Ադլերը, Ֆրոյդի և Յունգի հետ միասին համարվում է խորքային հոգեբանության երեք հիմնադիրներից մեկը[15]։
Ալֆրեդ Ադլեր գերմ.՝ Alfred Adler | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1870(1870-02-07)[1][2][3][…] Rudolfsheim, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | մայիսի 28, 1937(1937-05-28)[5][1][2][…] (67 տարեկան) Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Գերմանական Ավստրիա, Առաջին Ավստրիական Հանրապետություն, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Դավանանք | հուդայականություն[4] |
Ուղղություն | Նեոֆրեյդիզմ |
Մասնագիտություն | հոգեբույժ, հոգեթերապևտ և ակնաբույժ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Գործունեության ոլորտ | անհատական հոգեբանություն[7], հոգեբանություն, հոգեբուժություն, նյարդաբանություն, հոգեթերապիա և հոգեվերլուծություն |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][2][8] |
Հայտնի աշակերտներ | Աբրահամ Մասլոու |
Ազդվել է | Հանս Վայհինգեր[9] և Ֆրիդրիխ Նիցշե[10] |
Ամուսին(ներ) | Ռաիսա Ադլեր[6] |
Երեխա(ներ) | Ալեքսանդրա Ադլեր, Վալենտին Ադլեր, Կուրտ Ա. Ադլեր[6] և Կորնելիա Ադլեր[11] |
Հայր | Լեոպոլդ Ադլեր |
Կայք | adler-iaip.net |
Alfred Adler Վիքիպահեստում |