Ալֆոնսոն ծնվել է Սամորայում և եղել է Ֆերդինանդ II-ի և Ուռակա Պորտուգալացու միակ որդին։ Դառնալով Լեոնի կառավարիչը՝ ակտիվ մասնակցություն է ունեցել Ռեկոնկիստային՝ արաբներից նվաճելով գրեթե ամբողջ Էստրեմադուրան։
Կառավարման ժամանակ մեկ այլ առավել կարևոր իրադարձություն էր 1188 թվականի Լեոնում գումարված Կորտեսը՝ առաջին եվրոպական խորհրդարանը՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-յի «Աշխարհի հիշողություն» ծրագրի[4]։ Այս քայլին գնալուն թագավորին հարկադրել է իր կառավարման սկզբնական շրջանում տնտեսական դժվար դրությունը և անհրաժեշտություն է ստեղծվել մեծացնելու հարկերը. անհրաժեշտ էր բարձրացնել ընչազուրկ դասակարգի հարկերը, որոնք էլ սկսեցին բողոքել։ Այդ ժամանակ Ալֆոնսոն որոշում է կայացրել հրավիրել ընդհանուր ժողով բնակիչների, հոգևորականների և քաղաքը ներկայացնողների հետ, որոնք պահանջում էին փոխհատուցում և վերահսկողություն սահմանել թագավորի ծախսերին։
Այն բանից հետո, երբ Ալֆոնսո VIII Կաստիլացին Ալարկոսի մոտ ճակատամարտում ջախջախվել է, Ալֆոնսո IX-ը մուսուլմաների օգնությամբ ներխուժել է Կաստիլիա։ 1197 թվականին ամուսնացել է իր զարմուհի Բերենգարիա Կաստիլացու հետ՝ Լեոնի և Կաստիլիայի միջև խաղաղությունն ամրապնդելու նպատակով։ Քանի որ ամուսինները սերտ ազգակցական կապեր ունեին, Հռոմի պապ Ցելեստին III-ի թագավորի և թագավորության վրա ինտերդիկտ է դրել։ Հետագայում պապը փոխել է իր որոշումը՝ միայն Ալֆոնսոյին վտարելով եկեղեցուց, ինչն իրականում այդքան էլ չի անհանգստացրել թագավորին, որը հոգևորականության մեջ ուներ իր սեփական աջակցությունը։
1218 թվականին Ալֆոնսոն հիմնել է Սալամանկայի համալսարանը՝ հնագույնն Իսպանիայում։ Թագավորը իր կյանքի վերջին տարիներին ուղևորվել է Սանտյագո դե Կոմպոստելա՝ այցելելու Սուրբ Հակոբի մասունքներին, որի մասին չափազանց շատ էր կարդացել։ Ճանապարհին իրեն վատ է զգացել և կանգ է առել Վիլյանուեվա դե Սառիա մոտ, որտեղ էլ մահացել է 1230 թվականի սեպտեմբերի 23-ին կամ 24-ին։ Համաձայն կտակի՝ թաղվել է Սանտյագո մայր տաճարի մոտ՝ հոր կողքին։
Թերեզա Պորտուգալացու հետ առաջին ամուսնությունից.
Ֆեռնանդո՝ (մոտ 1192-1214 թվականի օգոստոս), ամուսնացած չի եղել և զավակներ չի ունեցել,
Երանելի Սանչա՝ (մոտ 1193-1270 թվականներ)։ Ալֆոնսոյի ապագա ժառանգորդը, կարող էր գահի հավակնորդ լինել, սակայն մոր և հոր երկրորդ կնոջ բանակցությունների արդյունքում նա թագուհի չի դարձել, փոխարենը ստացել է լավ ժառանգություն և թոշակի անցել վանքում։ Մահից հետո սրբացվել է։
Դուլսա՝ անվանել են նաև Ալդոնսա (մոտ 1194-1195 թվականներից 1243-ից հետո), չի ամուսնացել, ամբողջ կյանքն ապրել է մոր հետ։ Երեխաներ չի ունեցել։
Բերենգարիա Կաստիլացու հետ երկրորդ ամուսնությունից[5]՝
Լեոնորա՝ (1198/1199-1202)
Ֆեռնանդո՝ (1199-1252), Կաստիլիայի թագավոր։ Երկու անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամունսությունը Բեատրիսե Շվաբացու՝ Շվաբի դուքս Ֆիլիպի և Իրինա Անգելինայի դստեր հետ, որից ունեցել է 10 երեխա։ Երկրորդ անգամ ամուսնացել է Օմալ Սիմոն դե Դամմարտենիի և Մարիա Պոնտյեի դստեր՝ Ժաննա դե Դամմարտենի հետ, որից ունեցել է հինգ երեխա։
Կոնստանցա՝ (1200-1242), միանձնուհի Լաս Ուելգաս վանքում՝ Բուրգոսի մոտ։
Ալֆոնսո՝ (1202—1272)՝ 3 անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամուսնությունը Գոնսալո Նունես դե Լարայի և Մարիա Դիաս Յամես դե Լիմայի դստեր՝ Մաֆալդե Գոնսալես դե Լարայի հետ, որից ունեցել է տղա ու աղջիկ։ Բացի երեք ամուսնություններից հետո երեխաներին, Ալֆոնսոն ունեցել է նաև վեց ապօրինի երեխա։
Բերենգարիա (1204-1237)՝ ամուսնացած է եղել ԵրուսաղեմիԺան I թագավորի հետ՝ լինելով 4 երեխաների մայր
Բացի ամուսնությունների օրինական երեխաներին, Ալֆոնսոն ունեցել է նաև ապօրինի շատ երեխաներ, որոնցից միայն 15-ի անուններն են հայտնի։ Անօրինական աղջիկներից մեկին՝ Ալդոնսային ամուսնացրել են Պեդրո Պոնսե դե Կաբրեր ասպետի հետ։ Ի նշան արքա Լեոնից ծագման՝ նրա հետնորդներն ընդունել են Պոնսե դե Լեոն ազգանունը։
Calderón Medina, Inés (2011). «Las otras mujeres del rey: El concubinato regio en el reino de León (1157- 1230)»(PDF). Seminário Medieval 2009–2011 (իսպաներեն). Coordinators:Ferreira, María do Rosário; Laranjinha, Ana Sofia; Ribeiro Miranda, José Carlos. Oporto: Instituto de Filosofía da Faculdade de Letras da Universidade do Porto. էջեր255–289. ISBN9789898459145. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
Fernandes Marques, Maria Alegría (2008). Estudos sobre a Ordem de Cister em Portugal (պորտուգալերեն). Coímbra: Estudos da Faculdade de Letras da Universidade de Coimbra. ISBN978-972-772-019-4.
Lower, Michael (2014). «The Papacy and Christian Mercenaries of Thirteenth-Century North Africa». Speculum. The University of Chicago Press. Vol. 89, No. 3 JULY.{{cite journal}}: |volume= has extra text (օգնություն)
Martínez Díez, Gonzalo (2007). Alfonso VIII, rey de Castilla y Toledo (1158-1214) (իսպաներեն). Gijón: Ediciones Trea, S.L. ISBN978-84-9704-327-4.
Martínez Martínez, Martín (1997). Cartulario de Santa María de Carracedo 992-1500 (իսպաներեն). Vol.Vol. I: 992-974. Ponferrada: Instituto de Estudios Bercianos. ISBN84-88635-07-9.{{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
Moore, John Clare (2003). Pope Innocent III (1160/61-1216): To root up and to plant. Brill. ISBN9781423712138.
Shadis, Miriam (2010). Berenguela of Castile (1180–1246) and Political Women in the High Middle Ages. Palgrave Macmillan. ISBN978-0-312-23473-7.
Túy, Lucas (2003). Rey, Emma Falque (ed.). Chronicon mundi. Turnhout: Brepols. ISBN9782503037417.
Wright, Roger (2000). El tratado de Cabreros (1206): estudio sociofilológico de una reforma ortográfica. London: Queen Mary and Westfield College. ISBN9780904188592.