From Wikipedia, the free encyclopedia
Ալստրեոմերիա (լատին․՝ Alstroemeria), ալստրեոմերազգիների ընտանիքի հարավամերիկյան կոճղարմատավոր և պալարավոր գեղաշուք կերպով ծաղկող խոտաբույսի ցեղ։ Հայտնի են ավելի քան հարյուր կենսաբանական տեսակներ։ Որպես գեղատեսիլ ծաղիկներով դեկորատիվ բույս, աճեցնում են ամբողջ աշխարհում (այդ թվում ծաղկաջերմոցներում)՝ առաջին հերթին կտրոններով, որպես պարտեզային մշակության բույս։
Ալստրեոմերիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Ալստրոմերազգիներ (Alstroemeriaceae) |
Տրիբա | Alstroemerieae |
Ցեղ | Ալստրեոմերիա (Alstroemeria) L., 1762 |
«Ալստրեոմերիա» ցեղի անվանումը տրվել է Կառլ Լիննեյի կողմից՝ ի պատիվ իր աշակերտի՝ շվեդ բուսաբան, ձեռնարկատեր և բարերար բարոն Կլաս Ալստրեոմերի (1736—1794)։ Ալստրեոմերը Իսպանիայից (որտեղ արդեն զբաղվում էին բուսաբուծությամբ) Լիննեյի համար բերեց ալստրեոմերիայի երկու տեսակների սերմերի նմուշներ [1]։
Ալստրեոմերիաները հայտնի են նաև «Պերուական շուշաններ» կամ «ինկերի շուշաններ» անվան տակ։
Ցեղի արեալը գործնականում ընդգրկում է ամբողջ Հարավային Ամերիկան։ Տեսակային ամենամեծ բազմազանությունը դիտարկվում է Անդերում[2]։ Ալստրեոմերիաները հանդիպում են և՛ արևադարձային անտառներում, և՛ Չիլիի Ատակամա անապատում, և՛Բոլիվիայի ու Պերուի բարձր լեռներում։
Ալստրեոմերիաները բազմամյա կոճղարմատավոր ուղիղ ցողունով խոտաբույսեր են։ Արմատները հյութալի են, իլիկաձև։ Ցողունները ճկուն են, ուղղաձիգ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, գծային, բարակ, ճկված, հիմնականում դասավորված են ցողունի վերին հատվածներում։ Ալստրեոմերիային, ինչպես նաև Ալստրեոմերայինների ընտանիքի ներկայացուցիչների մեծամասնությանը բնորոշ է տերևների ռեսուպինացիա՝ ոլորում, տերևաթիթեղները շրջված են 180 աստիճանով, արդյունքում տերևի մորֆոլոգիական ստորին՝ աբաքսիալ երեսը (մակերևույթը) տեղակայված է վերևում, իսկ մորֆոլոգիական վերին (ադաքսալ) երեսը՝ ստորին կողմում[1]։ Ծաղիկները զիգոմորֆ են, ցողունի գագաթին հավաքված հովանոց ծաղկաբույլերում։ Պսակաթերթերը դեղին են, վարդագույն, կարմիր, հաճախ՝ բծերով (սովորաբար դեղին)։ Պսակաթերթերի թվաքանակը Շուշանածաղկավորների կարգի մեծամասնության նման վեցն է, դրանք անջատ են, դասավորված երեքական՝ երկու տարբեր շրջաններով, թիանման են կամ նշտարաձև՝ նեղ հիմքերով, տարբեր օղակների պսակաթերթիկները հաճախ ունենում են տարբեր ձևեր և գունավորում։ Համարյա միշտ պսակաթերթիկներն ունեն ավելի մուգ երկայնական գծեր, որոնք կենտրոնում բարակում են և կարճանում։
Նեկտարանոցները տեղակայված են ներքին շարքի պսակաթերթիկների հիմքում։ Առէջները վեցն են, դասվորված երկու շարքով, առէջաթելերը երկար են, ազատ, հիմքերն օժտված են կարճ թավիկներով։ Փոշանոթները երկարացած են, բացվոմ են կողմնային երկայնական ճեղքով։ Գինեցեյը սինկարպ է, (բազմաբուն ), բազմաթիվ սերմնաբողբոջներով։ Վարսանդը ստորադիր է, սռնակը թելանման, եռակող, սպին եռաբլթակ։ Ծաղկում է գարնանը և ամռանը։ Փոշոտումը տեղի է ունենում միջատների (էնդոմոֆիլ բույս) օրինակ ՝ մեղուների, ինչպես նաև կոլիբրի թռչունի միջոցով։ Փոշոտող կենդանիների բացակայության դեպքում փոշոտումը կարող է ընթանալ քամու օգնությամբ (քամով փոշոտում[2][1])։ Պտուղը տուփիկ է, որը բացվում է ամբողջությամբ՝ գագաթից մինչև հիմքը։ Սերմերը բազմաթիվ են, գնդաձև, հարուստ էնդոսպերմով և փոքրիկ ուղղաձիգ սաղմով [1]։ Ալստրեոմերիային բնորոշ է ավտոքորիան՝ սերմերի տարածում առանց որևէ միջնորդ գործոնի։ Պտղապատի կազմի մեջ մտնող մեռած հյուսվածքներում եղած ճնշման պատճառով պտղի բացման ժամանակ տեղի է ունենում սերմերի ակտիվ տարածում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.