From Wikipedia, the free encyclopedia
Ալպիական փայլ (անգլ.՝ Alpenglow, от գերմ.՝ Alpenglühen, նաև իտալ.՝ enrosadira), օպտիկական երևույթ, որը իրենից ներկայացնում է հորիզոնական կարմրավուն փայլ Արեգակի հակառակ հորիզոնի մոտ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից ներքև (մինչև 4–5°)։ Էֆեկտը հստակ տեսանելի է լեռների լուսավորման ժամանակ, սակայն այն կարելի է նկատել նաև լուսավորված ամպերի վրա։ Այս երևույթը երբեմն նաև անվանում են «Ալպերի այրում»[1]։
Ալպիական փայլ հասկացությունը բավականին լայն հասկացություն է։ Այն կարող է վերաբերել կա՛մ ոչ ուղիղ արևային լույսին, որը արևի մայր մտնելուց հետո կամ էլ արևածագից մի փոքր շուտ արտացոլվում է ամպերին, կա՛մ ուղիղ արևային լույսին, որը հայտնվում է մայրամուտին կամ արևածագին։
Երբ Արեգակը գտնվում է հորիզոնից ներքև, արևի լույսը ուղիղ ճանապարհ չունի դեպի լեռը։ Ի տարբերություն արևածագի կամ մայրամուտի ուղիղ արևի լույսը, որը առաջացնում է ալպիական փայլ, արտացոլվում է մթնոլորտային տեղումներից, սառույցի բյուրեղներից կամ մթնոլորտի ստորին հատվածում գտնվող մասնիկներից․ հենց այս պայմանների շնորհիվ է, որ արևի ուղիղ ճառագայթները արևածագի կամ մայրամուտի ժամանակ տարբերվում են իրական ալպիական փայլից[2]։
Այս եզրույթը սովորաբար կապված է ցանկացած արևածագի կամ մայրամուտի լույսի հետ, որը արտացոլվում է ամպերից կամ լեռներից, սակայն իրական ալպիական փայլը արևի ուղիղ ճառագայթ չէ, և այն տեսանելի է միայն մայրամուտից անմիջապես հետո կամ արևածագից անմիջապես առաջ[3]։
Եթե չկան լեռներ, ապա մայրամուտից հետո արևելյան երկնքի աերոզոլները կարող են նույն կերպ լուսավորվել Երկրի ստվերից վեր մնացած ցրված կարմրավուն լույսով։ Այս ետ ցրված լույսը ստեղծում է վարդագույն գոտի՝ Արեգակին հակառակ ուղղությամբ, որը կոչվում է Վեներայի գոտի։
Այլ աղբյուրները ալպիական փայլը մեկնաբանում են որպես ծագող կամ մայր մտնող Արեգակի վարդագույն կամ կարմրագույն փայլ[4][5][6]։ Որոշները ենթադրում են, որ այս երևույթի համար անհրաժեշտ է մաքուր և պարզ երկինք (ինչպես ցույց է տրված հոդվածի սկզբի Փորբս լեռան լուսանկարում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.