Ալմետևսկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալմետևսկ (ռուս.՝ Альме́тьевск; թաթ.՝ Әлмәт), քաղաք Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում, Կամա գետի վտակ Զայի ձախ ափին, այդ հանրապետության մայրաքաղաք Կազանից մոտավորապես 250 կիլոմետր դեպի հարավ-արևելք, «Ալմետևսկ» երկաթուղային կայարանից 8 կմ հեռավորության վրա[3]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականին եղել է 146.393[4], այդ ցուցանիշը նախորդած մարդահամարներին եղել է հետևյալը. 2002 թվականին՝ 140.437[5], 1989-ին՝ 129.008[6], 1969-ին՝ 77.000, 1959-ին՝ 49.000:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ալմետևսկ | |||
թաթ.՝ Әлмәт | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Համայնք | Ալմատևսկի շրջան | ||
Հիմնադրված է | 1740[1] թ. | ||
Առաջին հիշատակում | 1720 | ||
Մակերես | 114,98 կմ² | ||
ԲԾՄ | 110 մետր | ||
Բնակչություն | ▼173 321 մարդ (2024)[2] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 8553 | ||
Փոստային դասիչ | 423450–423465 | ||
Պաշտոնական կայք | almetyevsk.tatar.ru | ||
| |||
Բնակավայրը նախկինում եղել է գյուղ, անվանվել Ալմետևո։ Վերջինիս հիմնադրման ժամանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Կողմնակի վկայություններից ելնելով՝ ենթադրվում է, որ հիմնվել է մոտավորապես 1720 թվականին։ Հիմնադիրը համարվում է մոլլա Ալմետը (բաշկիրական այդ անվանաձևը հավանաբար առաջացել է Ալ-Մուհամեդ-ի կրճատման ճանապարհով. թաթ.՝ Әлмәт - Әл-Мөхәммәт[7][8].): Ալմետևոն բուռն զարգացում է ապրել 20-րդ դարի կեսերից, այդ վայրերում նավթահանքերի հայտնաբերման, նավթի արդյունահանման, մշակման, փոխադրման ձեռնարկությունների գործարկման արդյունքում։ 1953 թվականի նոյեմբերի 3-ին, արդեն կրելով Ալմետևսկ անվանումը, ստացել է քաղաքի կարգավիճակ[9]։
Ալմետևսկը ռուսական նավթարդյունաբերության խոշոր կենտրոններից է։ Այստեղ է գտնվում «Թաթնավթ» («Татнефть») ընկերության գրասենյակը, որն ապահովում է քաղաքի հարկային մուտքերի զգալի մասը։ Խոշոր ձեռնարկություններից է նաև «Թաթնավթճանշին»-ը («Татнефтедор»)[10]:
Կարևոր է հիշատակել նաև, որ Ալմետևսկում է սկիզբ առնում նշանավոր «Դրուժբա» նավթատար խողովակաշարը, ինչպես նաև մի շարք այլ խողովակաշարեր, որոնք գնում են դեպի Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սուբխանկուլովո։ Բացի այդ, քաղաքում գործում են խոշոր ձեռնարկություններ, որոնք նավթարդյունաբերության համար արտադրում են խողովակներ, պոմպեր, զանազան գործիքներ։
Ալմետևսկում զարգացած են ռեգբին, ֆուտբոլը, օդագնացային, հեծանվային, դահուկային, ձիարշավային մարզաձևերը։ Քաղաքին լայն ճանաչում ու համբավ է բերել գնդակով հոկեյի «Նեֆտյանիկ» թիմը, որը հաջողությամբ մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնություններին, 1997-1998 և 1999-2000 մրցաշրջաններում նվաճել ոսկե, 2010/2011-ին՝ արծաթե, 2002/2003-ին՝ բրոնզե մեդալներ, 2015/2016 մրցաշրջանում էլ դարձել գավաթակիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.