թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալի Բաբաջան (թուրքերեն՝ Ali Babacan, ապրիլի 4, 1967[1][2], Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական և հասարակական գործիչ։
Ալի Բաբաջան | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն և Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետ, Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց, Միջինարևելյան տեխնիկական համալսարան և Անկարայի TED-քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ճարտարագետ |
Ծննդյան օր | ապրիլի 4, 1967[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ամուսին | Ulku Zeynep Babacan? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1985 թվականին ավարտել է Անկարայի քոլեջը[3]։ 1989 թվականին ստացել է բակալավրի աստիճան Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում[3]։ Այնուհետև կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում։ 1992 թվականին Բաբաջանը ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում Կելոգի անվան մենեջմենթի դպրոցում[3]։
Երկու տարի աշխատել է Չիկագոյում «QRM, Inc» ընկերությունում, որը զբաղվում է ամերիկյան բանկերին ֆինանսական խորհրդատվության տրամադրմամբ[3]։ 1994 թվականին Բաբաջանը վերադարձել է Թուրքիա և նշանակվել Անկարայի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ 1994- 2002 թվականներին զբաղեցրել է տեքստիլով զբաղվող ընկերության ղեկավարի պաշտոն, որը պատկանում էր նրա ընտանիքին։
2002 թվականի նոյեմբերի 3-ին ընտրվել է թուրքական մեջլիսի անդամ` Անկարայից։ 2002 թվականի նոյեմբերի 18-ին նշանակվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար[4]։
Եղել է մի շարք միջազգային հանդիպումների մասնակից, այդ թվում ներկա է եղել Դավոսում տեղի ունեցող Միջազգային տնտեսական ֆորումին և Բիլդերբերգյան ակումբի աշխատանքներին։
2007 թվականի օգոստոսի 29-ից մինչ 2009 թվականի մայիսի 1-ը զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Բազմիցս քննադատվել է կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար[5]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.