From Wikipedia, the free encyclopedia
«Ալիսը Հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքը։ Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Գիրքը հայերեն են թարգմանել Սոնա Սեֆերյանը և Սամվել Մկրտչյանը։
Ալիսը Հրաշքների աշխարհում Alice’s Adventures in Wonderland | |
---|---|
Հեղինակ | Լուիս Քերոլ[1][2] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ, հեքիաթ և գրական անհեթեթություն |
Թեմա | երազ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ալիս, Սպիտակ ճագար, Մուկ, Դոդո, Լորի, Արծիվ, Ռոբին բադ, Դքսուհի, Թրթուր, Արծվառյուծ, Քնամուկ, Փոսիկի Ասպետ, Գլխարկագործ, Բիլ մողես, Չեշիրյան կատու, Մարտյան նապաստակ, Սրտի թագուհի, Քվազի կրիա, Ալիսի քույր, Սրտի թագավոր, Dinah? և Father William? |
Ստեղծման տարեթիվ | 1862 |
Նկարագրում է | Alice in Wonderland fictional world? |
Հաջորդ | Ալիսը Հայելու աշխարհում |
Նկարազարդող | Ջոն Թենիել |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1865 |
OCLC | 1023201734 |
Թվային տարբերակ | grapaharan.org կայքում |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Ալիսը Հրաշքների աշխարհում |
Alice in Wonderland Վիքիպահեստում |
Գրքի պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա՛մ ավելանում է, կա՛մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։
Չարլզ Դոջսոնն իր հայտնի ստեղծագործությունը մտահղացել է այն ժամանակ, երբ 1862 թվականի հուլիսի 4-ի ուրբաթ օրը[3] իր ընկերոջ՝ Ռոբինսոն Դաքվորթի և Օքսֆորդի համալսարանի փոխվարչապետ Հենրի Լիդելի երեք դուստրերի՝ տասներեք տարեկան Լորինի, տասը տարեկան Ալիսի և ութ տարեկան Էդիթի ընկերակցությամբ նավակով զբոսնում էին Թեմզայով դեպի վեր։ Ճանապարհորդության ընթացքում Դոջսոնն իր ուղեկիցներին պատմում էր մի պատմություն Ալիս անունով փոքրիկ աղջկա արկածների մասին։ Աղջիկներն այնքան հավանեցին այդ պատմությունը, որ Ալիսը խնդրեց Դոջսոնին այն իր համար գրի առնել։ Այդ օրվա կարևորությունը հետագայում նշել է անգլիացի բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, ասելով, որ այն նույնքան հիշարժան է, որքան հուլիսի 4-ը Ամերիկայի պատմության մեջ։
Գիրքը լույս տեսավ ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին։ Մինչ այդ, 1864 թ. նոյեմբերի 26-ին Չարլզ Դոջսոնն Ալիսին էր հանձնել իրիսկ պատկերազարդումներով և «Ալիսի արկածները Ստորգետնյա աշխարհում» վերնագրով ձեռագիր գիրքը։
Ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել է աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, մեր ժամանակներում գրվածքի հիման վրա նույնիսկ ստեղծվել են համակարգչային խաղեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.