From Wikipedia, the free encyclopedia
Ալիբեկ Հաջի Ալդամով (ռուս.՝ Алибек-Хаджи Алдамов, 1850 - մարտի 9, 1878, Գրոզնի), կովկասցի զինվորական գործիչ, Չեչնիայի իմամաթ։
Ալիբեկ Հաջի Ալդամովը ծնվել է 1850 թվականին Հյուսիսային Կովկասում, հավանաբար՝ Չեչնիայի Զանդակ գյուղում։ Կազմակերպել է Չեչնիայի 1877 թվականի ապստամբությունը՝ ընդդեմ Ռուսական կայսրության։
Մինչ 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմը ղեկավարել է հակառուսական ապստամբությունը, որի նպատակն էր վերականգնել Շամիլի օրոք ստեղծված Կովկասյան իմամաթը։
Ռուս-թուրքական պատերազմում կռվում է Թուրքիայի կողմում և գլխավորում չեչնիական բանակը։ Սակայն պատերազմի կեսից Ալիբեկը հանձնվում է։
1878 թվականի մարտի 9-ին Գրոզնի քաղաքում մահապատժի է ենթարկվել՝ կախաղանի միջոցով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.