Ալեքս Ֆերգյուսոն
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ալեքսանդր Չեփմեն Ֆերգյուսոն, CBE (անգլ.՝ Sir Alexander Chapman Ferguson, դեկտեմբերի 31, 1941(1941-12-31)[2][3][4][…], Գովան, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6] և Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[7], Շոտլանդիա), առավել հայտնի որպես Ալեքս Ֆերգյուսոն, սըր Ալեքս, ՍԱՖ կամ Ֆերգի, շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1986 թվականից մինչև 2013 թվականը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիչն է[13]։ Համարվում է ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը[14][15][16][17][18][19][20]։ «The Times» թերթի վարկածով ետպատերազմյան շրջանի լավագույն մարզիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը[21], իսկ «World Soccer»[22] և «ESPN FC» ամսագրերի վարկածով բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն մարզիչների ցանկում առաջինն է[23]։
Ալեքս Ֆերգյուսոն անգլ.՝ Alex Ferguson | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Alexander Chapman Ferguson[1] | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | |||||||||||||||||||||||
Մականուն | Fergie (Ֆերգի), SAF (ՍԱՖ) | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 31, 1941(1941-12-31)[2][3][4][…] (82 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գովան, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6] կամ Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[7] | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տնօրենների խորհրդի անդամ | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆերգյուսոնը որպես հարձակվող խաղացել է մի քանի շոտլանդական ակումբներում, ինչպիսիք են «Դանֆերմլին Աթլետիկը» և «Ռեյնջերսը»։ 1965-66 մրցաշրջանի ժամանակ նա «Դանֆերմլինի» կազմում դարձել է Շոտլանդական լիգայի լավագույն ռմբարկուն։ Խաղալուն զուգահեռ նաև աշխատել է որպես մարզիչ՝ սկսելով իր մարզչական գործունեությունը «Իսթ Սթերլինգշիրում» և «Սենթ Միրրենում»։ Մեծ հաջողությունների է հասել «Աբերդինը» մարզելու ժամանակ՝ հաղթելով Շոտլանդիայի լիգայի մրցաշարը, չորս Շոտլանդական գավաթներ և 1983 թվականի ՈւԵՖԱ գավաթի հաղթողների գավաթը։ Ջոք Սթեյնի մահից հետո կարճ ժամանակ առաջնորդել է Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականը 1986 թվականի Աշխարհի գավաթի ժամանակ։
Ֆերգյուսոնը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ 1986 թվականի նոյեմբերին։ Այն անընդմեջ գլխավորելու 26 տարիների ընթացքում թիմը նվաճել է այդ ժամանակ ռեկորդային 38 գավաթ, ներառյալ 13 Պրեմիեր լիգայի տիտղոս, 5 Ֆուտբոլի Անգլիայի գավաթ և 2 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ[24]։ Ֆերգյուսոնի ղեկավարման ժամանակ «Յունայթեդը» նվաճել է ավելի շատ տիտղոս, քան պատմության նախորդ ամբողջ հարյուրամյակում։ 1999 թվականի թագուհու ծննդյան պատվո ցանկի համաձայն Էլիզաբեթ II թագուհու կողմից ստացել է ասպետի կոչում՝ ֆուտբոլում կատարած ծառայությունների համար[25]։ Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդն» ամենաերկար գլխավորած մարզիչն է՝ անցնելով սըր Մեթ Բասբիի ռեկորդը 2010 թվականի դեկտեմբերի 19-ին[26]։ Թողել է պաշտոնավարումը 2012–13 մրցաշրջանի ավարտին՝ իր վերջին մրցաշրջանում հաղթելով Պրեմիեր լիգան։