Ալեքս Հիգինս
սնուկեր խաղացող / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր «Ալեքս» Գորդոն Հիգինս (անգլ.՝ Alexander «Alex» Gordon Higgins, մարտի 18, 1949(1949-03-18)[2], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[3] - հուլիսի 24, 2010(2010-07-24)[4], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]), հյուսիսիռլանդական պրոֆեսիոնալ սնուկեր խաղացող։ 1972 և 1982 թվականների սնուկերի աշխարհի առաջնությունների, 1983 թվականի Մեծ Բրիտանիայի առաջնության, 1978 և 1981 թվականների Մասթերսի, ինչպես նաև 20 այլ պրոֆեսիոնալ մրցույթների հաղթող է։ Գրեթե 2 տասնամյակ շարունակ՝ 1970-ականների սկզբից մինչև 1980-ականների վերջ Հիգինսը եղել է բոլոր մեծ առաջնությունների հաղթողի հավակնորդ։ 2011 թվականից սնուկերի փառքի սրահի անդամ է։
Ազգությունը | անգլիացի |
---|---|
Քաղաքացիություն | Անգլիա |
Մականուն | Փոթորիկ |
Ծննդյան քաղաք և երկիր | , |
Մահվան քաղաք և երկիր | Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1971-1997 |
Ամենաբարձր վարկանիշ | 2-ին (2 մրցաշրջան) |
Ներկայիս վարկանիշ | 4-րդ |
Մրցանակային գումարը | £4 000 000[1] |
Ամենաբարձր բրեյկ | 142 |
Սենչուրիի քանակը | 46 |
Մրցաշարերում հաղթանակը | |
Ընդհանուր հաղթանակ(ներ) | 26 |
Աշխարհի առաջնություն | 2 (1972, 1982) |
Այլ վարկանշային մրցաշարեր | 24 |
Պատմության ամենահայտնի և ամենատաղանդավոր սնուկերիստներից մեկը՝ Ալեքս Հիգինսը, ստացել է «Փոթորիկ» մականունը իր արագ խաղի և վառ կերպարի համար[7]։ Նրան, Ջիմի Ուայթին և Ռոննի Օ'Սալլիվանին երբեմն առանձնացնում են ինչպես երեք ամենատարօրինակ խաղացողներ բիլիարդի այս ոճում։ Նրանցից յուրաքանչյուրին իր ժամանակին հաջողվել է ընդլայնել խաղային հնարավորությունները և սնուկերի մասին պատկերացումները իրենց գեղեցիկ և հարձակողական ոճի հաշվին[8][9]։ Ընդ որում, ընդգծվում է, որ հենց Հիգինսի շնորհիվ է կտրուկ բարձրացել սնուկերի հայտնիությունը աշխարհում։
2016 թվականին լույս տեսավ Բիլիարդային եղբայրները ֆիլմը։ Սյուժեի հիմքում ընկած են սնուկերի երկու լեգենդար խաղացողների՝ Ալեքս Հիգինսի և Սթիվ Դևիսի կյանքից իրական իրադարձությունները։