Ալեքսեյ Ալեքսեևիչ Գերման (Ալեքսեյ Գերման Կրտսեր, ռուս.՝ Алексей Алексеевич Герман, Алексей Герман-младший, սեպտեմբերի 4, 1976[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։ Ալեքսեյ Գերմանի ոճն առանձնանում է համայնապատկերի ձգտումով և խորքային միզանսցենարներով, ինչպես նաև վիզուալ մշակույթով, որը հաճախ գերիշխում է իմաստի նկատմամբ[2]։
Ալեքսեյ Գերման Կրտսեր ռուս.՝ Алексей Алексеевич Герман | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2001) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1531700 |
Կենսագրություն
Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 4-ին Լենինգրադում, կինոռեժիսոր Ալեքսեյ Յուրևիչ Գերմանի և սցենարների հեղինակ Սվետլանա Կարմալիտայի ընտանիքում։ Գրող Յուրի Գերմանի թոռն է։
2001 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Սոլովյովի և Վալերի Ռուբինչիկի արվեստանոց), աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Ալեքսեյ Գերման ավագը հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ Գերման կրտսերը մինչև իր առաջին «Վերջին գնացքը» ֆիլմը նկարահանել է նաև հանրությանը անհայտ մեկ այլ ֆիլմ[3]։ 2015 թվականին Ալեքսեյ Գերման կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը մասնակցել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրին։ Ֆիլմն արժանացել է «Արծաթե արջի» կինոարվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար (կինոօպերատորներ Եվգենի Պրիվին և Ալեքսանդր Միխալչուկ)։
2018 թվականին թողարկվել է նրա «Դովլաթով» ֆիլմը, որը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրերի մասին 1971 թվականին։ Դրանից հետո ռեժիսորը սկսել է աշխատել «Օդ» ֆիլմի վրա, որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային օդաչուների ցուցաերած սխրանքների մասին։
Ֆիլմագրություն
- 2003 – Վերջին գնացքը (ռուս.՝ Последний поезд)
- 2005 – Գարպաստում (ռուս.՝ Гарпастум)
- 2008 – Թղթե զինվոր (ռուս.՝ Бумажный солдат)
- 2009 – Կարճ միացում (ռուս.՝ Короткое замыкание, նովել «Կիմ»)
- 2011 – Տոկիոյից (ռուս.՝ Из Токио, կարճամետրաժ)
- 2015 – Էլեկտրական ամպերի տակ (ռուս.՝ Под электрическими облаками)
- 2018 – Դովլաթով (ռուս.՝ Довлатов)
- 2021 – Գործը (ռուս.՝ Дело)
- 2022 – Օդ (ռուս.՝ Воздух)
Մրցանակներ և անվանակարգեր
- Մրցանակներ
- «Նիկա» մրցանակ «Տարվա հայտնություն» անվանակարգում – 2003 («Վերջին գնացքը»)
- Վենետիկի կինոփառատոնի Լուիջի Դե Լաուրենտիսի մրցանակ (հատուկ հիշատակում), 2003 («Վերջին գնացքը»)
- «Նիկա» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2005 («Garpastum»)
- «Նիկա» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
- Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
- Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոակադեմիայի մրցանակ (Asia Pacific Screen Awards) «նվաճումներ ռեժիսուրայի բնագավառում» անվանակարգում – 2017 («Էլեկտրական ամպերի տակ»)[4][5]
- Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար – 2018 («Դովլաթով»)[6]
- «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի մրցանակ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար» – 2021[7]:
- Անվանակարգեր
- Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» – 2005 («Garpastum»)
- Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» – 2008 («Թղթե զինվոր»)
- «Ոսկե արծիվ» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.