From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր III (գելական շոտլանդերեն՝ Alaxandair mac Alaxandair, ժամանակակից գելերեն՝ Alasdair mac Alasdair, սեպտեմբերի 11, 1241 կամ սեպտեմբերի 4, 1241, Ռոքսբուրգ - մարտի 26, 1286 կամ մարտի 19, 1286, Ֆայֆ, Շոտլանդիա), Շոտլանդիայի թագավոր 1249 թվականից մինչ իր մահը։ Կնքել է Փերթի համաձայնագիրը, որով Արևմտյան Հեբրիդներն ու Մեն կղզին անցել են Շոտլանդիայի տիրապետության տակ։ Նրա ժառանգորդուհի Մարգարետ Նորվեգացին մահացել է նախքան թագադրվելը։
Ալեքսանդր III | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 11, 1241 կամ սեպտեմբերի 4, 1241 |
Ծննդավայր | Ռոքսբուրգ |
Մահացել է՝ | մարտի 26, 1286 (44 տարեկան) կամ մարտի 19, 1286 (44 տարեկան) մահը պատահարից |
Վախճանի վայր | Ֆայֆ, Շոտլանդիա |
Դանֆերմլայն վանք | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Դանկելդների հարստություն |
միապետ | |
Հայր | Ալեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Մարի դե Քոուսի (Շոտլանդիայի թագուհի)[1] |
Երեխաներ | Մարգարեթ Շոտլանդացի[2], Alexander, Prince of Scotland?[2] և David of Scotland, Prince of Scotland?[2] |
Ալեքսանդրը ծնվել է Ռոքսբուրգում և Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր II-ի ու նրա երկրորդ կնոջ՝ Մարի դե Քոուսիի միակ որդին էր։ Ալեքսանդր III-ը հանդիսանում էր նաև Ուիլյամ I Առյուծի թոռը։ Ալեքսանդրի հայրը մահացել է 1249 թվականի հուլիսի 8-ին ու նա թագավոր է դարձել յոթ տարեկանում՝ 1249 թվականի հուլիսի 13-ին թագադրվելով Սկունում[փա՞ստ]։
Ալեքսանդրի անչափահասության տարիներին երկու թշնամի խմբակցություններ՝ Բեյդնոքի լորդ ու Մենթեյթի կոմս Վալտեր Կոմինի ու Շոտլանդիայի գլխավոր արդարադատ Ալեն Դյուրվարդի ղեկավարությամբ դաժան պայքար էին մղում գերիշխանության համար։ Առաջին խմբակցության իշխանությունը գերակայում էր թագավորի գահակալության վաղ շրջանում։ 1251 թվականին, երբ Ալեքսանդրն ամուսնացել է Մարգարեթ Անգլիացու հետ, վերջինիս հայրը՝ Անգլիայի թագավոր Հենրի III-ը, օգտվել է հնարավորությունից ու իր փեսայից պահանջել շոտլանդական թագավորությունն իրեն ենթարկել, բայց Ալեքսանդրը չի հնազանդվել։ 1255 թվականին Քելսոյում անգլիացի ու շոտլանդացի թագավորների բանակցության արդյունքում Մենթեյթն ու իր խմբակիցները դուրս են մղվել իշխանությունից հօգուտ Դյուրվարդի խմբակիցների։ Չնայած շնորհազրկմանը՝ նրանք պահպանում էին իրենց ազդեցությունն ու երկու տարի անց, գերի վերցնելով անձամբ թագավորին, ստիպել են իրենց հակառակորդներին համաձայնել այնպիսի խնամակալ մարմին ստեղծել, որտեղ երկու խմբակցությունն էլ ներկայացված լինեն[3]։
1262 թվականին 21 տարեկանում հասնելով չափահասության՝ Ալեքսանդրը հայտարարել է Արտաքին Հեբրիդներ կղզիախումբը հետ վերադարձնելու իր մտադրության մասին, որը տասներեք տարի առաջ իր հայրիկի մահվան պատճառով կասեցվել էր[3]։ Նորվեգիայի թագավոր Հաակոն IV-ին պաշտոնական պահանջ է ներկայացվել։ Վերջինս մերժել է այն ու պատասխանել հաջորդ տարի իրականացված լայնածավալ ներխուժմամբ։ Նավարկելով Շոտլանդիայի արևմտյան ափով՝ նա դադար է առել Արան կղզուց ոչ հեռու ու բանակցություններ սկսել։ Ալեքսանդրը հմտորեն երկարաձգել է դրանք մինչև աշնանային փոթորիկների սկսվելը։ Հաակոնը, հետաձգումից ձանձրացած, հարձակվել է ու հանդիպել ահարկու փոթորիկի, որը մեծապես վնասել է նրա նավերը։ 1263 թվականի Լարգսի ճակատամարտը վճռորոշ չէր, բայց նույնիսկ այսպես Հաակոնի դրությունն անհույս էր։ Նա ուղղություն է վերցրել դեպի հայրենիք, բայց 1263 թվականի դեկտեմբերի 15-ին վախճանվել է Օրքնեյում։ Կղզիներն այժմ գտնվում էին Ալեքսանդրի տրամադրության տակ, ու 1266 թվականին Հաակոնի հաջորդը կնքել է Փերթի համաձայնագիրը, որով դրամական փոխհատուցման դիմաց Շոտլանդիային էր զիջում Մեն կղզին ու Արտաքին Հեբրիդները։ Օրկնեյան կղզիներն ու Շետլանդյան կղզիները մնացել են Նորվեգիայի տիրապետության տակ մինչև 1469 թվականը, երբ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III-ի հարսնացուն՝ Մարգարեթ Դանիացին դրանք օժիտ է բերել։
1251 թվականի դեկտեմբերի 25-ին Ալեքսանդրն ամուսնացել է Անգլիայի թագավոր Հենրի III-ի ու թագուհի Էլեանոր Պրովանսացու դստեր՝ Մարգարեթի հետ, երբ ինքը տաս տարեկան էր, Մարգարեթը՝ տասնմեկ[4]։ Կինը մահացել է 1275 թվականին՝ երեք զավակ ունենալուց հետո․[փա՞ստ]
Ըստ Լեյներքրոստ տարեգրության՝ Ալեքսանդրն իր կյանքի վերջին տասնամյակը միայնակ չի անցկացրել որպես այրիացած տղամարդ․ "նրան երբեք չի խանգարել ո՛չ եղանակը, ո՛չ փոթորիկը, ո՛չ ջրհեղեղի վտանգը, ո՛չ ժայռոտ քարափները․ նա այցելել է միանձնուհիների ու ամուսնացած կանանց, կույսերի ու այրիների, երբ մտքով անցել է, երբեմն՝ ծպտված"[5]։
Ալեքսանդրի գահակալության ավարտին մի քանի տարվա ընթացքում բոլոր երեք երեխաների մահն ամբողջ սրությամբ առաջ է քաշել գահաժառանգի հարցը։ 1284 թվականին նա պառլամենտից պահանջել է իր թոռնուհուն՝ Մարգարետ Նորվեգացուն ճանաչել իր օրինական ժառանգորդուհի։ Սակայն արու ժառանգ ունենալու համար 1285 թվականի նոյեմբերի 1-ին Ալեքսանդրը երկրորդ անգամ ամուսնացել է Իոլանդա Դրուացու հետ[6]։
Ալեքսանդրը մահացել է ձիուց ընկնելու պատճառով, երբ 1286 թվականի մարտի 18-ին մթության մեջ ձիավարում էր դեպի Ֆայֆում գտնվող Քինգհորն քաղաքը թագուհուն այցելելու, քանի որ հաջորդ օրը նրա ծննդյան օրն էր[7][8]։ Երեկոն անցկացրել էր Էդինբուրգյան ամրոցում իր երկրորդ ամուսնությունը նշելով ու արքայական խորհրդատուների ժողով նախագահելով։ Վերջիններս խորհուրդ են տվել եղանակային պայմանների պատճառով չճանապարհորդել դեպի Ֆայֆ, բայց նա միևնույնն է գնացել է։ Ալեքսանդրը մթության մեջ առանձնացել է իր պահակախմբից ու ենթադրվում է, որ նրա ձին գլորվել է։ 44-ամյա թագավորին հաջորդ առավոտյան կոտրված վզով մահացած են գտել առափնյա ջրերում։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ նա գլորվել է քարափից[9]։ Չնայած այն վայրում, որտեղ գտնվել է նրա մարմինը, քարափ չկա, կա մի շատ զառիթափ ժայռոտ թումբ, որը "մթության մեջ ճակատագրական է եղել"[10]։ Ալեքսանդրի մահից հետո նրա հզոր թագավորությունն ընկղմվել է խավարի մեջ, որն ի վերջո հանգեցրել է Անգլիայի հետ պատերազմի։ Թաղված է Դանֆերմլայն վանքում։
Քանի որ Ալեքսանդրը զավակներ չուներ, գահաժառանգ էր համարվում Իոլանդայի չծնված երեխան։ Բայց երբ նրա հղիությունն ավարտվել է՝ հավանաբար վիժումով, Ալեքսանդրի յոթնամյա թոռնուհին՝ Մարգարեթ Նորվեգացին է դարձել նրա ժառանգորդը։ Սակայն 1290 թվականին դեպի Շոտլանդիա ճանապարհին վերջինս մահացել է առանց թագադրվելու։ 1292 թվականի նոյեմբերի 30-ին Ջոն Բալիոլի գահակալությամբ Շոտլանդիայում ավարտվել է խնամակալ մարմնի վեցամյա իշխանությունը։
1886 թվականին Քինգհորնում թագավորի մահվան վայրում հուշարձան է կառուցվել Ալեքսանդր III-ի պատվին[11]։
Ալեքսանդր III-ին պատկերել են պատմավեպերում, այդ թվում[12]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.