![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/Bonn%252C_Alexander-von-Humboldt-Stiftung.jpg/640px-Bonn%252C_Alexander-von-Humboldt-Stiftung.jpg&w=640&q=50)
Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամ (գերմ.՝ Alexander von Humboldt-Stiftung), Գերմանիայի կառավարության կողմից հիմնադրված և Գերմանիայի ֆեդերալ արտաքին գրասենյակի, կրթության և հետազոտության նախարարության, տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ինչպես նաև ազգային և միջազգային այլ գործընկերների կողմից ֆինանսավորվող հիմնադրամ, որը Գերմանիայի և արտերկրի գիտնականների միջև ապահովում է միջազգային ակադեմիական համագործակցություն[4][5]։
Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն և հիմնադրամ |
Երկիր | ![]() |
Հապավում | AvH[1] |
Հիմնադրված | 1953[2] |
Գլխադասային գրասենյակ | Mirbachstraße 3–5, Բադ Գոդեսբերգ, Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Hans-Christian Pape? |
Անվանված է | Ալեքսանդր Հումբոլդտ |
Անձնակազմ | 254 մարդ (2021)[3] |
Կայք | humboldt-foundation.de(գերմ.)(անգլ.) |
Յուրաքանչյուր տարի հիմնադրամը տրամադրում է ավելի քան 700 մրցունակ հետազոտական դրամաշնորհներ և մրցանակներ, հիմնականում բնական (ներառյալ մաթեմատիկա) և հումանիտար գիտությունների բնագավառների գիտնականների համար[6]։ Այն ամբողջ աշխարհի գիտնականներին թույլ է տալիս գալ Գերմանիա և աշխատել այն հետազոտական ծրագրի շուրջ, որն ընտրել են իրենց հյուրընկալող և համատեղ գործընկերոջ հետ։ Մասնավորապես, այդ կրթաթոշակներն ու պարգևները ներառում են մի շարք խոշոր մրցանակներ, ինչպիսիք են Հումբոլդտի պրոֆեսորական թոշակները և Սոֆիայի Կովալևսկայա մրցանակները։ Հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակներն ու պարգևները Գերմանիայում համարվում են առավել հեղինակավոր մրցանակներ. շրջանավարտների ցանցը հիմնադրամի ամենամեծ ձեռքբերումն է` կազմված ավելի քան 130 երկրի շուրջ 26000 Հումբոլդյան մրցանակակիրներից, այդ թվում` 50 Նոբելյան դափնեկիրներից[7]։ Բոննում (Գերմանիա) հետազոտական ինստիտուտները, ինչպես նաև 20 բուհեր կհաստատեն Ռիսկային ցանցի գիտնականների (SAR) գերմանական բաժինը` շեշտադրելու ակադեմիական ազատության վրա ազդող խախտումների հետ կապված տարաձայնությունները։ Նրանք հայտարարել են, որ առավել մեծ աջակցություն են ապահովում այն երկրների ռիսկային գիտնականների համար, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում[8]։