Ալեքսանդր Օվեչկին
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Միխայլովիչ Օվեչկին (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Ове́чкин, սեպտեմբերի 17, 1985(1985-09-17)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3] ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ հոկեյիստ, ՀԱԼ-ի «Վաշինգտոն Քեփիթալս» ակումբի ձախ եզրային հարձակվող։ Նախկինում Օվեչկինը խաղում էր Սուպերլիգայում, Մոսկվայի «Դինամո»-ի կազմում։ Ամերիկյան ակումբի կազմում Ալեքսանդրը անց է կացնում 10-րդ մրցաշրջանը, 2010 թվականին հանդիսացել է թիմի ավագը։ Դրաֆտի է կանգնեցվել 2004 թվականին, Իլյա Կովալչուկից հետո դառնալով երկրորդ ռուս հոկեյիստը, ով ընտրվել է ընդհանուր առաջին համարի տակ[4]։ 2008 թվականի հունվարին Օվեչկինը «Վաշիգտոնի» հետ ստորագրում է 13 տարվա պայմանագիր, 124 միլիոն դոլար ընդհանուր գումարով[5], այդպիսով, դառնալով առաջին հոկեյիստը, ով պայմանագիր է ստորագրում 100 միլիոն դոլարից ավելի գումարով։
Ալեքսանդր Օվեչկին | |
---|---|
Ալեքսանդր Օվեչկինը Ռուսաստանի հավաքականի կազմում, Շվեդիա, 2014 թվական | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մականուն(ներ)՝ | Ալեքսանդր Մեծ (անգլ.՝ Alexander The Great), Օվի (անգլ.՝ Ovie) |
Ազգություն՝ | ռուս |
Մասնագիտացում՝ | ձախ եզրային հարձակվող |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 17, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Ռուսաստան «Դինամո» Մոսկվա (2001-2005 թվականներ), ԱՄՆ «Վաշինգտոն Քեփիթալս» (2005 թվական - այժմ) |
190 սանտիմետր | |
Քաշ՝ | 104 կիլոգրամ |
Պարգևներ |
Ալեքսանդրը Հոկեյի ազգային լիգայում նորամուտում է 2005-2006 թվականների մրցաշրջանում, առաջին մրցաշրջանի արդյունքում արժանանալով «Քոլդեր Տրոֆի»-ի (անգլ.՝ Calder Memorial Trophy) (լավագույն նորեկի մրցանակ) և քվեարկությունում առաջ անցնելով Սիդնի Քրոսբիից։ Օվեչկինը հինգ անգամ շահել է լավագույն նշանառուի «Մորիս Ռիշար Տրոֆի» (անգլ.՝ Maurice 'Rocket' Richard Trophy) մրցանակը, երեքական անգամ արժանացել է «Տեդ Լինդսեյ Էվորդ» (անգլ.՝ Ted Lindsay Award)[Ն 1] (ամենաարժեքավոր հոկեյիստ) և «Հարտ Տրոֆի» (անգլ.՝ Hart Memorial Trophy) (թիմի կազմում առավելագույն ավանդի մրցանակ), և մեկ անգամ՝ «Արտ Ռոսս Տրոֆի» (անգլ.՝ Art Ross Trophy) (մրցաշրջանի լավագույն ռոբարկուի մրցանակ՝ գոլ+փոխանցում)։ Նա հինգ անգամ մասնակցել է ՀԱԼ-ի բոլոր աստղերի մրցամարտին։ Օվեչկինը այն փոքրաթիվ հոկեյիստներից է, ով բազմիցս կարողացել է մեկ մրցաշրջանի ընթացքում խփել 50 տափօղակ (Ալեքսանդրը այդպիսի արդյունքի հասել է վեց անգամ) և հավաքել ավելի քան 100 միավոր (չորս անգամ)։ 2009 թվականի վերջին Օվեչկինը մտել է ՀԱԼ-ի տասնամյակի 10 լավագույն հոկեյիստների ցանկի մեջ[6]։ Ալեքսանդրը ռուս հոկեյիստների մեջ հանդիսանում է ՀԱԼ-ի կանոնավոր առաջնությունում գոլերի քանակով ռեկորդակիր և միավորների քանակով առաջին տեղն է զբաղեցնում գործող ռուս հոկեյիստների շրջանում[7][8]։
Օվեչկինը Ռուսաստանի հավաքականի կազմում նորամուտել է 17 տարեկան հասակում, դառնալով հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ հակեյիստը։ Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է աշխարհի տասը առաջնության՝ դառնալով եռակի աշխարհի չեմպիոն (2008, 2012, 2014 թվականներ), նաև մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի (Թուրին, Վանկուվեր և Սոչի)։