Ալեքսանդր Համիլթոն
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Համիլթոն (հունվարի 11, 1757(1757-01-11)[1][2][3][…], Չարլզթաուն, British Leeward Islands, Բրիտանական կայսրություն - հուլիսի 12, 1804(1804-07-12)[4][5][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը, երկրի ֆինանսական համակարգի, Ֆեդերալիստական կուսակցության, առափնյա պաշտպանության ստորաբաժանման հիմնադիր։ Որպես առաջին ֆինանսների քարտուղար, նա գրեց Ջորջ Վաշինգտոնի կառավարման տնտեսական քաղաքականության հիմնական մասը։ Նա ղեկավարեց Դաշնային կառավարության կողմից նախաձեռնված նահանգների պարտքերի մարումը, առաջին ազգային բանկի հիմնադրումը, սակագների համակարգը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական առևտրային հարաբերությունները[14]:3–4: Նրան ընդդիմանում էր Հանրապետական կուսակցությունը, որի առաջատարերն էին Թոմաս Ջեֆերսոնը և Ջեյմս Մեդիսոնը։ Նրանք պնդում էին, որ Համիլթոնը չափազանց բարեկամական է Բրիտանիայի և ընդհանրապես միապետության հանդեպ։
Ալեքսանդր Համիլթոն | |
Կուսակցություն՝ | Ֆեդերալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Բենիսիայի ավագ դպրոց |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, փիլիսոփա, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ադյուտանտ, սպա, գրող, գործարար և փաստաբան |
Դավանանք | None? և Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 11, 1757(1757-01-11)[1][2][3][…] |
Ծննդավայր | Չարլզթաուն, British Leeward Islands, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 12, 1804(1804-07-12)[4][5][1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][8] |
Թաղված | Տրոիցկի պոգոստ |
Դինաստիա | Համիլթոնների ընտանիք |
Քաղաքացիություն | ԱՄՆ[9][10][11] |
Հայր | Ջեյմս Ա․ Համիլթոն |
Մայր | Ռեյչել Ֆաուսեթ Լավիեն[12] |
Ամուսին | Էլիզաբեթ Շույլեր Համիլթոն և John Laurence? |
Զավակներ | Ֆիլիպ Համիլթոն, Անժելիկա Համիլթոն, Ալեքսանդր Համիլթոն կրտսեր, Ջեյմս Ալեքսանդր Համիլթոն, Ուիլյամ Ս. Համիլթոն, Էլիզա Համիլթոն Հոլլի, Ֆիլիպ Համիլթոն և Ջոն Չերչ Համիլթոն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քաղաքացիական ամուսնությունից ծնված Համիլթոնը մեծացել է Վեստ Ինդիայում։ Հայրը լքեց, երբ Համիլթոնը դեռ երեխա էր, իսկ մայրը մահացավ, երբ Համիլթոնը 12 տարեկան էր[14]:8–9: Հաճախեց համալսարան որոշ ունևոր մարդկանց օգնությամբ։ Իր տաղանդի և հմտությունների շնորհիվ նա ընդունվեց Նյու Յորքի Քինգս քոլեջ (հիմա՝ Կոլումբիայի համալսարան)։ Համիլթոնը նաև մեծ դեր է կատարել Հյուսիսային Ամերիկա>յի Անկախության պատերազմում[15]։ Պատերազմի սկզբում` 1775 թվականին, նա միացավ բանակին։ 1776 թվականի սկզբին հիմնադրեց գավառական հրետանային ընկերություն, որի հրամանատարը դարձավ հենց ինքը։ Շատ չանցած նա դարձավ Գեներալ Վաշինգտոնի գլխավոր օգնականը։ Պատերազմից հետո Համիլթոնը ընտրվեց համադաշնության կոնգրեսի անդամ։ Սակայն նա հրաժարվեց, որպեսզի սովորի իրավաբանություն, և հետագայում հիմնադրեց Նյու Յորքի բանկը։ Համիլթոնը դժգոհ էր թույլ կառավարությունից։ Նա առաջնորդեց Անապոլիսի համաժողովը, որի շնորհիվ կոնգրեսը կազմակերպեց Ֆիլադելֆիայի նոր սահմանադրություն ստեղծելու մասին համաժողովը։ Համիլթոնը այդ համաժողովի ակտիվ մասնակից էր։ Նա գրել է «Ֆեդերալիստ»-ի 85 հոդվածից 51-ը, որը մինչև օրս Սահմանադրության մեկնաբանության ամենակարևոր քաղվածքն է[16]։
Նախագահ Վաշինգտոնի կառավարության ժամանակ Համիլթոնը դարձավ նստավայրի առաջատար անդամ։
1794 թվականին Համիլթոնը ստեղծեց Ջեյի համաձայնագիրը, որը հաստատեց բարեկամական տնտեսական հարաբերություններ Մեծ Բրիտանիայի հետ։ Համիլթոնը մեծ դեր է կատարել Ֆեդերալիստների կուսակցությունում, որը գերիշխող է եղել քաղաքականությունում մինչև 1800 թվականի ընտրությունները, երբ հաղթեց Ջեֆերսոնի ժողովրդավար հանրապետականների կուսակցությունը։
1795 թվականին նա վերադարձավ իրավաբանությանը Նյու Յորքում։ 1798-1799 թվականներին Համիլթոնը հայտարարեց զորահավաք Ֆրանսիայի դեմ և դարձավ նոր բանակի հրամանատարը։ Չնայած պաշտոնապես երբեք պատերազմ չհայտարարվեց, և ոչ մի բանակային գործունեություն տեղի չունեցավ, այնուամենայնիվ ծովում ծանր պայքար տեղի ունեցավ։ Վերջում նախագահ Ադամսը գտավ դիվանագիտական լուծում, որի շնորհիվ խուսափեցին Ֆրանսիայի հետ պատերազմելուց։ 1801 թվականի ընտրություններում Ջեֆերսոնը և Արոն Բըրը հավաքեցին հավասար ձայներ։ Համիլթոնը աջակցեց Ջեֆերսոնին, չնայած նրանց անհամաձայնություններին, պատճառելով, որ Բըրը սկզբունքներ չունի։
1804 թվականին փոխնախագահ Բըրը թեկնածություն դրեց Նյու Յորքի կառավարչի պաշտոնի համար։ Համիլթոնը նրան անվանեց անարժան, և Բըրը նրան մարտահրավեր նետեց։ Համիլթոնը մահացու վիրավորվեց և մահացավ հաջորդ օրը։