ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Դեբլեր (ռուս.՝ Александр Адольфович Деблер, նոյեմբերի 17, 1908, Խարկով, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 28, 1981, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ալեքսանդր Դեբլեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1908 |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 28, 1981 (73 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ծնվել է Խարկովում։ 1926 թվականին ավարտել է Օմսկի մանկավարժական տեխնիկումը։ 1929 թվականին ընդունվել է Լենինգրադի Վխուտեմասի գեղանկարչական ֆակուլտետ։ Սովորել է Սեմյոն Աբուգովի, Ալեքսանդր Սավինովի և Կուզմա Պետրով-Վոդկինի մոտ։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Սավինովի արվեստանոցում` գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ձկնորսների լողը» նկարը[1]։ 1937 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ժանրային նկարներ։ 40 տարի դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, ունեցել է պրոֆեսորի կոչում, 1957 թվականից եղել է գեղանկարչական ֆակուլտետի դեկանը[2]։ Ամուսնացած է եղել նկարչուհի Լիդիա Շարլեման-Նովոսադի (1915-1963 թվական) հետ։
Մահացել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին, Լենինգրադում, 74 տարեկան հասակում։
Ալեքսանդր Դեբլերի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.