From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոգդանով (ռուս.՝ Александр Александрович Богданов, ծննդյան անունը բելառուս․՝ Аляксандр Аляксандравіч Маліноўскі, օգոստոսի 10 (22), 1873[1][2] կամ օգոստոսի 22, 1873[3], Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 7, 1928[5][1][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս ֆիզիկոս, փիլիսոփա, գիտական գրականության գրող և հեղափոխական։ Եղել է Բոլշևիկյան շարժման վաղ պատմության առանցքային գործիչներից մեկը, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա համահիմնադիրներից էր և մրցակցելով Լենինի հետ 1909 թվականին արտաքսվել է։
Ալեքսանդր Բոգդանով Александр Богданов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10 (22), 1873[1][2] կամ օգոստոսի 22, 1873[3] Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 7, 1928[5][1][6][…] (54 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ, գրող, բանաստեղծ, սոցիոլոգ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն[7][7], տնտեսագիտություն[7][7], փիլիսոփայություն[7][7], political activity?[7][7] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7][7] |
Անդամակցություն | Պրոլետկուլտ, խմբակ «Վպերյոդ» և Բոլշևիկներ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և Imperial Univervisty of Kharkov medical faculty? |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[8][7][7] |
Կուսակցություն | Բոլշևիկներ |
Alexander Bogdanov Վիքիպահեստում |
Ծնվել է փախստականի՝ արմատներով վոլոգդացի ժողովրդական ուսուցիչ Ա․ Ա. Մալինովսկայի ընտանիքում, տան վեց երեխաներից երկրորդն է։ Տուլսկայի կլասիցիստական գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1892 թվականին ինքնուրույն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկայի բաժինը։ 1894 թվականի դեկտեմբերին մասնակցելով Հյուսիսային հողերի ժողովրդաազատագրական խորհրդի գործերին՝ ազատվել է համալսարանից։ Այնուհետև ձերբակալվել և տեղափոխվել Տուլա, որտեղ ծանոթացել է Իվան Սավելևի հետ, ում հետ և ներգրավվել էր աշխատավոր դասակարգում։ Այդ տարիներին գրել է իր հայտնի «Տնտեսագիտության կարճ դասընթաց» աշխատությունը 1897 թվական, որի մասին Լենինն ասել է. «Հիանալի նորարարություն է տնտեսագիտության գրականության մեջ»[9]։
1895-1899 թթ․ սովորել է Խարկովի բժշկական համալսարանում։ 1899 թվականին ստացել է բժշկի որակավորում և գրել իր առաջին փիլիսոփայական գիրքը՝ «Բնությանը պատմական հայացքի հիմնական տարրերը»։ Այդ թվականին ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Կալուգայի բանտում, այնուհետև տեղափոխվե նոր բանտ։ 3 տարի բանտում մնալուց հետո ազատվել է, և մեկնել է Վոլոգդա, որտեղ աշխատել է որպես հոգեբուժարանի բժիշկ։ Մի քանի տարի հետո ավարտելով աշխատանքը՝ Վոլոգդայից տեղափոխվել է Շվեյցարիա։
1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է որպես ռազմական բժիշկ[10]։
1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ռազմական բժիշկ։
1896 թվականից՝ սոցիալ-դեմոկրատական շարժում։
1905-1907 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավոր զանգված կամ բոլշևիկների անդամ։
1907-1909 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։
1909 թ. հունիս՝ ազատվել է պաշտոնից՝ առաջնորդության հատկանիշներ ցուցաբերելու համար։
1909-1911 թթ.՝ գլխավորել է «Առաջ» շարժումը, իսկ 1911 թվականից հեռացել շարժումից[11]։
1918-1921 թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
1918-1822 թթ.՝ Կոմունիզմի համալսարանի պրեզիդիումի անդամ։
1926-1928 թթ.՝ Արյան փոխներարկման ինստիտուտի գլխավոր տնօրեն։
Բոգդանովը պրոպագանդում էր նոր տեսություն արյան փոխներարկման հարցում՝ առաջարկելով արյան երիտասարդացման տեսությունը։ Ըստ այդ տեսության երբ երիտասարդ դոնորի արյունը ներարկում են տարեց ռեցիպիենտին այդ դեպքում առաջանում է երիտասարդացում, և տարեց օրգանիզմը սկսում է արթնանալ, պատճառը այն է որ երիտասարդ օրգանիզմում կան այն ֆերմենտները որոնք բացակայում են տարեցների մոտ, որը և առաջացնում է ծերությունը[12]։
1999 թվականին Եկատերինբուրգում բացվեց Ալեքսանդր Բոգդանովի անվան միջազգային համալսարանը[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.