Ալեքսանդրու Հաժդեու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրու Թադեի Հաժդեու (Алекса́ндр Фадде́евич Хижде́у, նոյեմբերի 30, 1811, Միզյուրինցի, Շումի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1872, Խոտին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն), մոլդովացի գրող և գիտնական։ Գրել է ռուսերեն։
Ալեքսանդրու Հաժդեու ռումիներեն՝ Alexandru Hâjdău (Hasdeu) | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1811 |
Ծննդավայր | Միզյուրինցի, Շումի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1872 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Խոտին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Զավակներ | Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու |
Alexandru Hâjdeu Վիքիպահեստում |
Ավարտել է Խարկովի, Լվովի և Մյունխենի համալսարանները։ Ռումինական ակադեմիայի անդամ (1866 թ.)։ Մոլդավական ֆոլկլորագիտության հիմնադիրը։ Հեղինակ է գրականագիտական հոդվածների («Բեսարաբական գրողներ, 1835 թ. են)։ Հաժդեուի բանաստեղծություններից աչքի է ընկնում «Մոլդավական սոնետներ» (1837 թ.) շարքը։ Գրել է «Դուկան» (1830 թ.) վիպակը և «Առնաուտի իշխանությունը» (1872 թ.) պատմական նովելը, որի հերոսներից շատերը հայեր են։ Նովելը պատմում է ժողովրդական ապստամբությանը հայերի մասնակցության, պարտությունից հետո 3 հազար հայ ընտանիքի Մոլդավիայից Տրանսիլվանիա գաղթելու (1672 թ.), այնտեղ հայաքաղաքներ և այլ կենտրոններ հիմնելու մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրու Հաժդեու» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.