From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Նիկոլաևնա Պախմուտովա (ռուս.՝ Александра Николаевна Пахмутова, նոյեմբերի 9, 1929[1][2], Վոլգոգրադ, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1977)։
Ալեքսանդրա Պախմուտովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1929[1][2] (94 տարեկան) Վոլգոգրադ, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | վալս, երգ և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Կենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա (1953) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Նիկոլայ Դոբրոնրավով |
Պարգևներ | |
Կայք | pakhmutova.ru |
Aleksandra Pakhmutova Վիքիպահեստում |
1953 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Վ․ Շեբալինի կոմպոզիցիայի դասարան), 1956 թվականին՝ ասպիրանտուրան։ 1968 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։
Աշխատելով տարբեր ժանրերում՝ ճանաչման է արժանացել հատկապես որպես երգերի հեղինակ (այդ թվում՝ «Գագենի համաստեղությունը» շարքը, «Քնքշանք», «Երգ տագնապայի երիտասարդության մասին», «Մեղեդի»)։
Այլ ժանրի երկերից աչքի են ընկնում նվագախմբի կոնցերտը (1972, դրա հիման վրա «Պայծառացում» բալետը, բեմ․՝ Մեծ թատրոն, 1974), «Ռուսական սյուիտ»-ը նվագախմբի համար (1953), շեփորի կոնցերտը (1955), պիոներական կանտատները, կինոերաժշտությունը («Ուլյանովների ընտանիքը», «Աղջիկներ», «Երեք բարդի Պլյուշչիխայում» և այլն)։
Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1975, 1982)։ Պարգևատրվել է երկու շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.