From Wikipedia, the free encyclopedia
Ալեսսանդրո Միլեսի (իտալ.՝ Alessandro Milesi, 1856[1][2][3][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 29, 1945[4], Վենետիկ, Իտալիա), իտալացի նկարիչ, որը հիմնականում պատկերել է ժանրային առարկաներ։
Ալեսսանդրո Միլեսի | |
---|---|
Ծնվել է | 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 29, 1945[4] |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Alessandro Milesi Վիքիպահեստում |
Միլեսին Նապոլեոն Նանիի աշակերտն էր Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում 1869-1874 թվականներին, երբ ուսուցչի հետ մեկնել էր Վերոնա՝ հայրենի քաղաք վերադառնալով 1876 թվականին։ Իր աշխատանքները ներկայացրել է Միլանի[5] և Վենետիկի ազգային ցուցահանդեսներում՝ ձեռք բերելով Վենետիկի առօրյա կյանքի նկարչի համբավ՝ շարունակելով Ջիակամո Ֆևրետոյի ավանդույթները՝ ազդվելով նաև Էտտորե Տիտոյի և Չեզարե Լաուրենտիի գեղարվեստական նոր մոտեցմամբ։
1890 թվականին Բոստոնի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալակիր է, նա մասնակցել է Միլանի տրիենալեին և Վենետիկի բիենալեին` 1895-1935 թվականների բոլոր ցուցահանդեսներին, 1912 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես և 1935 թվականին՝ աթոլոգիական ցուցահանդես։ նոր դարասկզբին հաջողությունների է հասել Վենետիկի միջին դասի մարդկանց դիմանկարներով, ինչպես նաև` հետագա տասնամյակների ընթացքում շարունակել է նկարել գրողների, երաժիշտների և դերասանների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.