![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Alessandro_La_Marmora.jpg/640px-Alessandro_La_Marmora.jpg&w=640&q=50)
Ալեսանդրո լա Մարմորա
From Wikipedia, the free encyclopedia
Ալեսանդրո լա Մարմորա (իտալ.՝ Alessandro La Marmora) կամ Ալեսանդրո Լամարմորա (իտալ.՝ Alessandro Lamarmora), Ալեսանդրո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro della Marmora), ամբողջական անունը՝ Ալեսանդրո Ֆեռերո դելլա Մարմորա (իտալ.՝ Alessandro Ferrero della Marmora, մարտի 27, 1799(1799-03-27)[1], Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա - հունիսի 7, 1855(1855-06-07), Բալակլավա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), իտալացի ազնվական Ֆեռերո դելլա Մարմորա տոհմից, գեներալ-մայոր, բերսալիերների հիմնադիր։ Ռիսորջիմենտո շարժման աջակից, Ավստրո-Հունգարական և Ղրիմի պատերազմների մասնակից։ Վերջինի ժամանակ գլխավորում էր Երկրորդ սարդինական կորպուսը։ Մահացել է խոլերայից Սևաստոպոլի պաշարման ժամանակ։
Արագ փաստեր Ալեսանդրո լա Մարմորա, Ծննդավայր ...
Ալեսանդրո լա Մարմորա | |
---|---|
Alessandro La Marmora | |
![]() Անհայտ նկարչի աշխատանք (1845) | |
մարտի 27, 1799(1799-03-27)[1] - հունիսի 7, 1855(1855-06-07) (56 տարեկան) | |
Ծննդավայր | Թուրին, Սարդինական թագավորություն |
Մահվան վայր | Բալակլավա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Italian war cemetery in Sevastopol |
Քաղաքացիություն | Սարդինական թագավորություն |
Զորատեսակ | բերսալիերներ |
Ծառայության տարիներ | 1814-1855 |
Կոչում | գեներալ և գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | Սարդինիայի 2-րդ կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Իտալա-ավստրիական պատերազմ Ղրիմի պատերազմ |
Պարգևներ |
Փակել