շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Թաններ (ֆր.՝ Alain Tanner, դեկտեմբերի 6, 1929[1][2][3], Ժնև, Շվեյցարիա[1] - սեպտեմբերի 11, 2022[4], Ժնև, Շվեյցարիա[5]), շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր (2008)։
Ալեն Թաններ ֆր.՝ Alain Tanner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2022[4] (92 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[5] |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0849609 |
alaintanner.ch |
Ալեն Թանները ծնվել է Ժնևում։ Ժնևի համալսարանում սովորել է տնտեսագիտություն[6], դիպլոմ ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է առևտրական նավատորմում։ 1950-ականների կեսերին մեկնել է Անգլիա և միացել Կինոյի բրիտանական ինստիտուտի տեղեկատվական բաժնին, որտեղ աշխատել է արխիվում՝ թարգմանել և պատրաստել ենթագրեր արտասահմանյան ֆիլմերի համար[7]։ 1956 թվականին Թանները իր հայրենակից Կլոդ Գորետտայի հետ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Գեղեցիկ ժամանակ» փորձարարական վավերագրական ֆիլմ Պիկադիլի հրապարակի մասին[8], որը 1957 թվականին արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի և բրիտանական կինոքննադատների մրցանակին։ 1960 թվականին Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մասնակցել է մի քանի գովազդային ժապավենների ստեղծմանը։ Շվեյցարիա վերադառնալուց հետո աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանել վավերագրական ֆիլմեր։ 1964 թվականին ստեղծել է «Աշակերտները» լիամետրաժ հարցում-ֆիլմը, 1966 թվականին՝ «Քաղաքը Շանդիգարում» վավերագրական ֆիլմը (ֆրանսիացի ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի գործունեության մասին Հնդկաստանում)։
1969 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Շարլը, մեռած կամ կենդանի», որը պատմում է 50-ամյա փոքր ձեռնարկության սեփականատիրոջ մասին, որն ապրում է էկզիստենցիալ ճգնաժամ։ Նա փորձում է փոխել իր ապրելակերպը՝ հեռանալով տնից և ծանոթանալով բոհեմական կենսակերպ վարող նկարիչ Պոլին և նրա ընկերուհուն՝ Ադելինային։ Սակայն նրա որդին, ձգտելով տիրանալ ձեռնարկությանը, հետախույզ է վարձում և հորը փակում հոգեբուժարանում։
1970-ականներին նկարահանվել են «Սալամանդրա», «Վերադարձ Աֆրիկայից», «Աշխարհի կենտրոնը» («Աշխարհի մեջտեղը») ֆիլմերը, իսկ 1976 թվականին էկրան է բարձրացել Թանների ամենահայտնի ֆիլմը՝ «Յոնասը, ով կդառնա 25 տարեկան 2000 թվականին»։ 1995 թվականին Թանները նկարահանել է գրեթե ինքնակենսագրական «Նավահանգստի մարդիկ» ֆիլմը, որտեղ նա օգտագործել է իր երիտասարդ տարիների հիշողությունները՝ առևտրային նավատորմում աշխատելու մասին։
1999 թվականին ռեժիսորը, ով ինքն է գրել իր ֆիլմերի սցենարները, վերադարձել է Յոնասի պատմությանը և հերոսի ծննդյան 25-ամյակից մեկ տարի առաջ նկարահանել դրա շարունակությունը՝ «Յոնաս և Լիլա, մինչև վաղը», որտեղ ցույց է տալիս բնակարանից ու աշխատանքից զրկված սերնդի տաղտկալի կյանքը, որտեղ նա շարունակում է իր փորձերը էկրանի տարածության և պատկերների, իրական և երևակայական աշխարհի փոխազդեցության հետ։
Թաններն ու նրա կինը՝ Ջանինը, ունեցել են երկու երեխա։
Ալեն Թանները մահացել է Ժնևի հիվանդանոցներից մեկում, 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ 92 տարեկան հասակում[9]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.