From Wikipedia, the free encyclopedia
Ալբին Կուրտի (ալբ․՝ Albin Kurti, մարտի 24, 1975[1], Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Կոսովոյի քաղաքական գործիչ։ Ինքնորոշում կուսակցության առաջնորդ։
Ալբին Կուրտի | |
Կուսակցություն՝ | Vetëvendosje!? |
---|---|
Կրթություն՝ | Պրիշտինայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 24, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Կոսովո |
Ինքնագիր | |
Սովորել Է Պրիշտինայի համալսարանում, Պրիշտինայի համալսարանի ուսանողների անկախ միության ղեկավարն էր և ալբանացի ուսանողների հուզումների կազմակերպիչներից մեկը, որոնք հանդես էին գալիս Հարավսլավիայի փլուզման և տեղի սերբերի վտարման օգտին։ 1997 թվականին նա միացավ Կոսովոյի ազատագրման բանակի գրոհայիններին։ 1997-1999 թվականներին նա կազմակերպել էր ուսանողների բողոքի ցույցերը Պրիշտինայում և Կոսովոյի այլ խոշոր քաղաքներում։ 1999 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, 2001 թվականին Միլոշևիչի անկումից հետո ազատ է արձակվել նոր հարավսլավական կառավարությունը։
Այդ ընթացքում նա ստացել է Կոսովոյի անջատողականների ամենահայտնի առաջնորդներից մեկի կարգավիճակը։ Կուրտին ձեռք է բերել լայն քաղաքական փորձ և աջակցություն արտասահմանում Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բրյուսելում, Կոպենհագենում և Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում։ Նա հանդիպել է նաև Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
2020 թվականի մարտի 25-ին Կոսովոյի խորհրդարանը անվստահության վոտում է հայտնել Կուրտիի կառավարությանը COVID-19 համավարակի հետ կապված արտակարգ դրություն մտցնելուց հրաժարվելու համար[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.