քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ալանին (2-ամինոպրոպիոնային թթու), ալիֆատիկ ամինաթթու։ α-Ալանինը մտնում է շատ սպիտակուցների, β-Ալանինը՝ մի շարք կենսաբանորեն ակտիվ նյութերի կազմի մեջ։ Ալանինը լյարդում հեշտությամբ վերափոխվում է գլյուկոզի և հակառակը։ Այս գործընթացը կոչվում է գլյուկոզ-ալանինային ցիկլ և համարվում է լյարդում գլյուկոգենեզի հիմնական եղանակը։
Ալանին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | (S)-2-ամինոպրոպանային (α-ամինոպրոպանական) թթու |
Քիմիական բանաձև | C₃H₇NO₂ |
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 295 °C[2] և 314,5 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
pKa | 2,61 ± 0,01[3] |
Դասակարգում | |
CAS համար | 56-41-7 |
PubChem | 5950, 7311724 |
EINECS համար | 200-273-8 |
SMILES | CC(C(=O)O)N |
ЕС | 200-273-8 |
ChEBI | 5735 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Առաջին անգամ ալանինը սինթեզվել է Շտեկկերի կողմից 1850 թվականին՝ ացետալդեհիդի և կապտաթթվի հիդրոլիզի արդյունքում առաջացած α-ամինոնիտրիլից[4]։
Լաբորատոր պայմաններում ալանինը սինթեզվում է ամիակի և α-քլորի կամ α-բրոմպրոպիոնական թթվի փոխազդեցության արդյունքում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.