Աթամի
From Wikipedia, the free encyclopedia
Աթամի (ճապ.՝ 熱海市 Աթամի-սի, բառացի թարգմանած՝ նշանակում է «Տաք ծով»), քաղաք Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Ընկած է Հոնսյու կղզու Թյուբու տարածաշրջանում, այդ թերակղզու ծայր արելյան մասում, Սագամի ծովածոցի ափին։ Սահմանակից է Իձունոկունի, Իտո քաղաքներին և Կանամի ու Յուգավարա ավաններին[2]։ Զբաղեցնում է 61,78 կմ² տարածք։ Քաղաքը հռչակվել է իր հանքային տաք աղբյուրներով ու լողափերով, որոնք գրավում են բազմաթիվ հիվանդների, զբոսաշրջիկների, հանգստացողների։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Աթամի | |||
ճապ.՝ 熱海市 | |||
| |||
Երկիր | Ճապոնիա | ||
Համայնք | Սիձուոկա (պրեֆեկտուրա) | ||
Հիմնադրված է | ապրիլի 10, 1937 թ. | ||
Մակերես | 61 780 000 քառակուսի մետր | ||
Բնակչություն | ▼35 276 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Հեռախոսային կոդ | 0557 | ||
Պաշտոնական կայք | city.atami.lg.jp(ճապոներեն) | ||
| |||
Փակել