Ազքաբան
From Wikipedia, the free encyclopedia
Ազքաբան, նաև Ազկաբան (անգլ.՝ Azkaban) վայր, որը ներկայացված է «Հարրի Փոթեր» վիպաշարում, ամրոց է կղզու վրա, որը գտնվում է Հյուսիսային ծովի կենտրոնում։ Այն ծառայում է որպես դատապարտված հանցագործների բանտ Մեծ Բրիտանիայի մոգական համայնքի համար։ Ազքաբանը կառուցվել է 15-րդ դարում և սկսվել է օգտագործվել որպես բանտ 1718 թվականից սկսած[1]։ Օգտագործելով մի քանի հմայախոսքեր Ազքաբանը դարձել է անտեսանելի և մագլական աշխարհի համար անհասանելի։
![]() Ազկաբանը (անգլ.՝ Azkaban) ամրոց է կղզու վրա, որը գտնվում է Հյուսիսային ծովի կենտրոնում։ Այն ծառայում է որպես դատապարտված հանցագործների բանտ Մեծ Բրիտանիայի մոգական համայնքի համար։ | |
Տեսակ | կախարդական |
---|---|
Երկիր | ![]() |
Վայր | Կղզի, Հյուսիսային ծովի կենտրոն |
Անվտանգության ռեժիմ | փակ |
Բանտարկյալների քանակ | 30 կախարդներ (1998-ի դրությամբ) |
Պատկանում է | ![]() |
Բացված | 1718 |
Փակված | գործող |
Տնօրինող կազմակերպություն | Մոգության նախարարություն |
Երբ Էլդրիտչ Դիգորին՝ մոգության 4-րդ նախարարը, այցլում է Ազքաբան՝ 1730 կամ 1740 թվականին[2], կղզում հաստատվում է մի գերեզմանոց, որտեղ թաղվում են բանտում մահացածները։ Ազքաբանի պատերի ներսում ապրողները հաճախ էին մահանում հուսահատությունից, կորցնելով ապրելու կամքը։ Դա պայմանավորված է կղզում դեմենտոր-պահակների ներկայությամբ։ Դեմենտորները խլում են մարդուց իրենց երջանկությունը, երջանիկ պահերը և թողնում նրանց միայն վատագույն հիշողությունների մեջ փտելու։ Երկարաժամկետ ներկայությունը կարող է հանգեցնել նաև խելքի կորուստի։
Այլ կախարդական բանտերից է նաև Նուրմանգարդը (որը օգտագործվել է բացառապես իր ստեղծող Գելերտ Գրինդելվալդի համար), Ազքաբանը միակ ամրոցն է, որը պաշտոնապես օգտագործվում է որպես հանցագործների բանտ։