![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/Reduit_Schweiz_Neu.jpg/640px-Reduit_Schweiz_Neu.jpg&w=640&q=50)
Ազգային ռեդուտ (Շվեյցարիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային ռեդուտ, Շվեյցարական տեդուտ կամ պարզապես` Ռեդուտ ( գերմ.՝ Schweizer Reduit, ֆր.՝ Réduit suisse, իտալ.՝ Ridotto nazionale, ռոմանշ.՝ Reduit nazional), պաշտպանական ծրագիր, որը մշակել է Շվեյցարիայի կառավարությունը 19-րդ դարի վերջին՝ օտարերկրյա հարձակումները հետ մղելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում ծրագիրը ընդլայնվել և ճշգրտվել է՝ նացիստական Գերմանիայի կողմից հնարավոր ներխուժմանը («Տոնենբաում օպերացիա») հակազդելու համար, որը պլանավորված էր, բայց այդպես էլ չի իրականացվել[1]։
![]() կապույտ գիծը/գոտին ցույց է տալիս իրական նահանջի տարածքը Նկարագրություն | |
Տեսակ | ֆորտիֆիկացիա և ամրաշինական գիծ |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1940 |
![]() | |
![]() |
«Ռեդուտ» տերմինն ի սկզբանե վերաբերվել է ամրությունների բաստիոնային համակարգին, որը կառուցվել է 1980-ականներից ի վեր՝ պաշտպանելու կենտրոնական Շվեյցարիան՝ որպես շվեյցարական բանակի նահանջի ամրացված տարածք։ Իրենից ներկայացնում է «արևելք-արևմուտք» գծով պաշտպանական կառույցների համալիր Ալպերում` երեք հիմնական ամրոցներով. Սեն-Մորիս, Սեն-Գոթարդ և Զարգանս։ Այս ամրոցների հիմնական գործառույթը Գերմանիայի և Իտալիայի միջև ալպյան անցումները պաշտպանելն էր, բայց ոչ` Շվեյցարիայի արդյունաբերական, խիտ բնակեցված ներքին տարածքները։ Ներքին տարածքներն իրենց հերթին պաշտպանվել են «Սահմանային գծի» և «Բանակային գծի» ամրացումներով՝ նշանակալի, բայց ոչ անհաղթահարելի։ Իսկ ռեդուտ բաստիոնների համալիրը նախագծվել է ամբողջովին անառիկ, ինչն ագրեսորին թույլ չէր տա լեռնանցքներով կամ երկաթուղային թունելներով հյուսիսից հարավ անցնել Ալպերը։ Այս ռազմավարությունը ցանկացած ներխուժում կանխելու նպատակ է հետապնդել. ներխուժումը դարձնելով անիմաստ` շվեյցարական տրանսպորտային ենթակառուցվածքից օգտվելու անկարողության շնորհիվ։ Ռեդուտ հայեցակարգը Շվեյցարիայի ռազմական ռազմավարության անբաժանելի մասն է։ Նրա շնորհիվ Շվեյցարիան խուսափել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց՝ նույն մոտեցումը պահպանելով Սառը պատերազմի ժամանակ հնարավոր միջամտությունից պաշտպանվելու հարցում։ Այն ի վերջո դարձել է «չեզոքության» շվեյցարական դոկտրինի կարևոր մասը և իր տեղն ունի ազգային բանահյուսության մեջ։
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ վերացել էր Վարշավայի պայմանագրի ներխուժման հնարավորությունը, մինչև 1995 թվականը շատ դիրքեր ապաակտիվացվել են[2] և համարվում են պոտենցիալ պատմական հուշարձաններ[3]։