![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/2017-07-26_-_Stepanakert_%2528Artsakh%2529_4.jpg/640px-2017-07-26_-_Stepanakert_%2528Artsakh%2529_4.jpg&w=640&q=50)
Ազատամարտիկների փողոց (Ստեփանակերտ)
From Wikipedia, the free encyclopedia
Ազատամարտիկների փողոց (նաև՝ Ազատամարտիկների պողոտա), փողոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Փողոցը սկսվում է Վերածննդի հրապարակից՝ ձգվելով դեպի հյուսիս-արևելք, ապա հատվելով Վարդան Մամիկոնյան փողոցին, զուգահեռաբար ընթանում է Դավիթ-Բեկի փողոցին և շարունակական հատվում Կարո Ալվարյան, Այվազովսկու, Կամոյի, Համո Սահյան, Մխիթար Գոշի փողոցներով։ Դավիթ-Բեկի փողոցի հետ խաչվող հատվածում փողոցին է միանում Արզանյան փողոցը, որից հետո, հասնում է Ազատության հրապարակ և ավարտվում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ Արցախյան ազատամարտի ազատամարտիկների։
Ազատամարտիկների փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Շրջան | Ստեփանակերտ |
Գտնվում է | Ստեփանակերտ |
Սկիզբ | Վերածննդի հրապարակ |
Ավարտ | Ազատության հրապարակ |
Անվանվել է | Արցախյան ազատամարտի ազատամարտիկներ |
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ ագրեսիայի և Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների հետևանքով ամբողջովին հայաթափվել է Ստեփանակերտ քաղաքը և անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[1][2]։