Փողոց
From Wikipedia, the free encyclopedia
Փողոց - բնակավայրի ներսում սալակված կամ ասֆալտապատ ճանապարհ (ոչ միշտ), քաղաքային ենթակառուցվածքների հիմնական տարրերից մեկը։
Քաղաքային շինությունները (տները) համարակալվում են և կապվում այս կամ այն փողոցի հետ։ Այդ պատճառով գոյություն ունի փողոցների զույգ և կենտ կողմեր։ Փողոցները անվանվում են հայտնի մարդկանց, տեղանունների կամ տոների անուններով։ Բնակավայրի ուղղանկյուն հատվածը, որը բոլոր չորս կողմերից շրջապատված է փողոցներով, կոչվում է թաղամաս։ Եթե տան մի կողմը փողոց է դուրս գալիս, ապա մյուսը, որը ուղղված է դեպի թաղամասի ներս, դուրս է գալիս բակ։ Փողոցներով իրականացվում է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հետիոտների կողմից փողոցների անցումը իրականացվում է հետիոտնային անցումով, որը նշվում է «զեբր» գծանշումով և կարող են նաև կարգավորվել լուսացույցով։ Հետիոտների անցման համար նախատեսված փողոցի երկայնակի մասը կոչվում է մայթ, որը երթևեկելի հատվածից առանձնացված է եզրաքարերով։ Օրվա մութ ժամերին փողոցում երթևեկությունն իրականացնելու համար կա փողոցային լուսավորություն։ Բացի փողոցով տեղաշարժվելը, փողոցում կարող են տեղի ունենալ նաև այլ գործողություններ, օրինակ, փողոցային առևտուրը կամ նույնիսկ փողոցային մարմնավաճառությունը։