![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Aerogel_hand.jpg/640px-Aerogel_hand.jpg&w=640&q=50)
Աերոգել
From Wikipedia, the free encyclopedia
Աերոգել (լատին․՝ aer — օդ և gelatus- սառեցված), իրենցից գել ներկայացնող նյութերի դաս, որում հեղուկ փուլն ամբողջովին խառնված է գազանմանին։ Այսպիսի նյութերն ունեն ռեկորդային ցածր խտություն և ցուցադրում են մի շարք եզակի հատկություններ. ամրություն, թափանցիկություն, ջերմակայունություն, չափազանց ցածր ջերմահաղորդականություն և այլն։ Տարածված են աերոգելերը սիլիցիումի երկօքսիդի, ալյումինի օքսիդի, ինչպես նաև քրոմի և անագի օքսիդների հիման վրա։ 1990-ականների սկզբին ստացվել են ածխածնի հիման վրա աերոգելի առաջին նմուշները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Aerogel_hand.jpg/640px-Aerogel_hand.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Aerogelbrick.jpg/640px-Aerogelbrick.jpg)
Տեխնիկայի անվտանգության մեջ աերոգել են անվանում նաև պատերին, առաստաղին և սարքավորումների կառուցվածքային մասերին նստող փոշին[1]։