Ադրբեջանի ազգային պարկերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջան, հանրապետություն Հարավային Կովկասում, Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։ Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիսարևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանի կազմի մեջ է մտցված նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)։
Զարգացած է նաև Ադրբեջանի բնությունը և բնական ռեսուրսները, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհը։ Այս երկրի տարածքում գործում են մի շարք բնապահպանական հատուկ տարածքներ։ Ներկայումս Ադրբեջանի տարածքոում կա 8 ազգային պարկ[1] և արգելաց, որոնք ստաղծվել են Ադրբեջանի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հովանավորությամբ ու աջակցությամբ։