From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակ (գերմ.՝ Adolf Friedrich von Schack, օգոստոսի 2, 1815[1][2][3][…], Շվերին, Մեկլենբուրգ Շվերին[4] - ապրիլի 14, 1894[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), գերմանացի բանաստեղծ, գրող և գրականության և արվեստի պատմաբան, բարերար, Շակ պատկերասրահի հիմնադիր։
Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակ գերմ.՝ Graf Adolf Friedrich von Schack | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Շվերին, Մեկլենբուրգ Շվերին[4] |
Վախճանվել է | ապրիլի 14, 1894[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Stralendorf |
Մասնագիտություն | արվեստագետ, գրող, գրականության պատմաբան, թարգմանիչ և բանաստեղծ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Մեկլենբուրգ Շվերին |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Adolf Friedrich Graf von Schack Վիքիպահեստում |
Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակը 1834-1838 թվականներին ուսանել է Բոննի, Հայդելբերգի և Բեռլինի համալսարաններում։ Ուսումը ստանալով` նա անցել է պրուսական հանրային ծառայության, աշխատել է Բեռլինի դատական պալատում։ Շուտով, սակայն, հրաժարական է տվել և իր ժամանակը նվիրել ճանապարհորդություններին՝ այցելելով Իտալիա, Եգիպտոս և Իսպանիա։ Վերադառնալով Գերմանիա` նա ծառայության է անցել Օլդենբուրգի Մեծ Դքսությունում, որը 1849 թվականին ֆոն Շակին նշանակել է Բեռլինում որպես իր դեսպանորդ։
1852 թվականին Շակը հեռացել է նաև այդ ծառայությունից, մեկնել Մեկլենբուրգի իր կալվածք, ապա Իսպանիա, որտեղ ուսումնասիրել է ռեկոնոկիստների պատմությունը։ Ադոլֆ Շակը 1855 թվականին ժամանել է Մյունխեն։ 1856 թվականին ընտրվել է Բավարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
Մյունխենում նա ստեղծել է արվեստի պատկերասրահ (Շաքի պատկերասրահ), որը պարունակում էր արվեստի արժեքավոր գործեր[5]։ 1881 թվականին ֆոն Շակին շնորհվել է Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում։ Շակի պատկերասրահը, չնայած այն բանին, որ կոլեկցիոները այն հանձնել էին կայսր Վիլհելմ II-ին, մնացել է Մյունխենում։
Գիտական տեսակետից առավել արժեքավոր Ֆոն Շակի «Արաբների պոեզիան, արվեստը Իսպանիայում և Սիցիլիայում» աշխատությունը (գերմ.՝ Poesie and Kunst der Araber in Spanien und Sicilien) լույս է տեսել 1865 թվականին։ 1887 թվականին հրատարակել է «Կես դար, հուշեր և գրառումներ» (գերմ.՝ Ein halbes Jahrhundert, Erinnerungen and Aufzeichnungen)[6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.