![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Tenniel-TheRaven.jpg/640px-Tenniel-TheRaven.jpg&w=640&q=50)
Ագռավը (բանաստեղծություն)
ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի բանաստեղծություններից / From Wikipedia, the free encyclopedia
«Ագռավը» (անգլ.՝ "The Raven"), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի բանաստեղծություններից։ Առաջին անգամ հրատարակվել է 1845 թվականի հունվարին։ Բանաստեղծությունը հայտնի է իր երաժշտականությամբ, ոճային լեզվով և գերբնական միջավայրով։ Այն պատմում է խելագարված սիրեցյալին այցելած խորհրդավոր խոսող ագռավի մասին, որն ականատես էր լինում մարդու խելագարմանը։ Սիրեցյալը, ում հաճախ համարում են ուսանող[1][2], սգում է իր սիրած կնոջ՝ Լինորի մահը։ Աթենաս-Պալլասի կիսանդրու վրա նստած՝ ագռավը կարծես ավելի է հրահրում նրա կսկիծը՝ անընդհատ կրկնելով «այլևս երբեք» (անգլ.՝ "Nevermore")։ Բանաստեղծության մեջ օգտագործվել են մի շարք ժողովրդական, առասպելական, կրոնական և դասական մեջբերումներ։
Ագռավը անգլ.՝ The Raven | |
---|---|
![]() Ագռավը, նկարիչ՝ Ջոն Թենիել (1858) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | New-York Mirror? |
Հրատարակվել է | հունվարի 29, 1845 |
![]() |
1846 թվականին գրված իր «Հորինման փիլիսոփայությունը» էսսեում Պոն պնդում էր, որ բանաստեղծությունը գրվել է շատ տրամաբանորեն և մեթոդաբանորեն՝ նպատակ ունենալով ստեղծել բանաստեղծություն, որը կգրավեր և՛ քննադատներին, և՛ հանրությանը։ Բանաստեղծությունը մասամբ ոգեշնչվել է Չարլզ Դիքենսի «Բարնաբի Րաջ» (Barnaby Rudge) ստեղծագործության խոսող ագռավից[3]։
«Ագռավը» առաջին անգամ հրատարակվել է Պոյի անունով Նյու Յորք Իվնինգ Միրոր (անգլ.՝ New York Evening Mirror) հանդեսում 1845 թվականի հունվարի 29-ին։ Դա Պոյին հանրաճանաչ դարձրեց իր կենդանության օրոք, սակայն չապահովեց մեծ ֆինանսական հաջողություն։ Բանաստեղծությունը կարճ ժամանակում վերահրատարակվեց, ծաղրերգվեց և նկարազարդվեց։ Քննադատություններ էին հնչել բանաստեղծության գրական կարգավիճակի վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, այն հանդիսանում է բոլոր ժամանակների ամենահայտնի բանաստեղծությունը[4]։