Ագնեշ Նեմեշ Նաձ (հունվարի 3, 1922(1922-01-03)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] - օգոստոսի 23, 1991(1991-08-23)[1][4], Բուդապեշտ, Հունգարիա[3][5][6]), հունգարացի բանաստեղծ, մանկավարժ և թարգմանիչ[5]։

Արագ փաստեր Ագնեշ Նեմեշ Նաձ հունգ.՝ Nemes Nagy Ágnes, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Բուդապեշտում, ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ 1945 թվականից 1953 թվականներին աշխատել է Köznevelés կրթական ամսագրի համար[5]։ 1953-57 թվականներին աշխատել է դպրոցում[7]։ Ստեղծագործել է սկսած 1957 թվականից[5]։

Երկրորդ Համաշխարհայինից հետո աշխատել է Újhold (Նոր լուսին) գրական պարբերականում, որի խմբագիրը Բալես Լենֆյելն էր, ում հետ նա հետագայում ամուսնացավ։ Ժամանակի կառավարությունը շուտով արգելում է ամսագրի գործունեությունը[7]։ 1946 թվականին, Նեմես Նագին հրատարակել է պոեզիայի իր առաջին հատորը՝ Kettős világban (Երկակի աշխարհում)։ 1948 թվականին արժանացել է Բաումգարտենի անվան մրցանակի։ 1950 թվականից աշխատել է որպես թարգմանիչ՝ թարգմանելով Մոլիերի, Ժան Ռասինի, Պիեռ Կոռնեյլի, Բերտոլդ Բրեխտի և այլոց գործերը[5]։

Ընտրանի[5]

  • Szárazvillám (Փայլատակում) (1957)
  • Az aranyecset (Ոսկե խոզանակ) մանկական գիրք
  • Lila fecske (Մանուշակագույն ծիծեռնակ) մանկական գիրք
  • Napforduló (Արևադարձ) (1967)
  • 64 hattyú (64 կարապներ), ակնարկ (1975)
  • Között (Միջև) (1981)[7]
  • A Föld emlékei (Երկրի հուշանվերներ) (1986)[7]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.