Լինելով հանրագիտակ մտածող՝ Ռազին հիմնարար ու մշտամնա ներդրումներ է կատարել տարբեր բնագավառներում և հատկապես բժշկության ասպարեզում, որտեղ իր դիտարկումների շնորհիվ արժեքավոր գյուտեր է կատարել[12]։ Փորձարարական բժշկության ջատագով լինելով՝ դարձել է հաջողակ բժիշկ, ղեկավարել Բաղդադի, Ռեյի հիվանդանոցները[13][14]։ Հեղինակել է երկու հարյուրից ավելի աշխատություն։ Իր հարուստ փորձը սիրով հաղորդել է սաներին։ Սրտացավորեն խնամել է հիվանդներին՝ անկախ նրանից՝ հարո՝ւստ են, թե՝ աղքատ[15]։
Բրիտանական հանրագիտարանի (Encyclopædia Britannica, 1911) համաձայն՝ նա եղել է առաջիններից մեկը, ով կիրառել է հումորալ տեսությունը՝ վարակիչ հիվանդությունները մեկը մյուսից զանազանելու նպատակով։ Նաև՝ առաջիններից մեկն է աշխատություն գրել ջրծաղկի ու կարմրւկի մասին՝ տալով դրանց կլինիկական բնութագրերը[16]։ Բացի այդ՝ հայտնաբերել է մի շարք միացություններ ու քիմիական նյութեր, դրանց թվում՝ էթիլ սպիրտը, ծծմբական թթուն[17][18]։
Ռազիի բժշկագիտական աշխատությունները թարգմանությունների միջոցով տարածվել են միջնադարյան Եվրոպայում, զգալի ազդեցություն գործել պրակտիկ բժշկության ու բժշկագիտական կրթության վրա Արևմուտքի այն երկրներում, որտեղ լատիներենը գիտության ու կրթության լեզու էր[13]։ Նրա Al-Mansuri, «Վիրաբուժության մասին» «Ընդհանուր գիրք բուժման մասին» աշխատությունների առանձին հատորներ արևմտյան համալսարանների բժշկագիտական ծրագրերի բաղկացուցիչ մասն են դարձել[13]։ Բրիտանացի անվանի իրանագետ Էդվարդ Բրաունը Ռազիին համարում է «մուսուլման բժիշկներից թերևս մեծագույնն ու առավել ինքնատիպը, ով նաև առավել բեղուն հեղինակներից էր»[19]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա համարվում է «մանկաբուժության հայր»[20][21] և մանկաբարձության, ակնաբուժության նախակարապետներից մեկը[22]։ Մասնավորապես՝ նա առաջինն է բացահայտել աչքի բիբի ռեակցիան լույսին[21]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուլետենի (The Bulletin of the World Health Organization) 1970 թվականի մայիսյան համարում շեշտված է, որ «ջրծաղկի ու կարմրուկի մասին Ռազիի աշխատություններն ի ցույց են դնում նրա առաջամարտիկ լինելը, ինքնատիպությունը, ճշգրտությունը, և ընդհանրապես՝ վարակիչ հիվանդությունների մասին նրա մատյանները այդ թեմայով գրված առաջին գիտական գործերն են»։
Hitti, Philip K. (1977). History of the Arabs from the earliest times to the present (10thed.). London: Macmillan. էջ365. ISBN978-0-333-09871-4. «The most notable medical authors who followed the epoch of the great translators were Persian in nationality but Arab in language: 'Ali al-Tabari, al-Razi, 'Ali ibn-al-'Abbas al-Majusi and ibn-Sina.»
Porter, Dorothy (2005), Health, civilization, and the state: a history of public health from ancient to modern times, New York: Routledge (published 1999), էջ25, ISBN978-0-415-20036-3
Iskandar, Albert (2006). «Al-Rāzī». Encyclopaedia of the history of science, technology, and medicine in non-western cultures (2nded.). Springer. էջեր155–156.
Rāzī, Abū Bakr Muḥammad ibn Zakarīyā, Fuat Sezgin, Māzin ʻAmāwī, Carl Ehrig-Eggert, and E. Neubauer. Muḥammad ibn Zakarīyāʼ ar-Rāzī (d. 313/925): texts and studies. Frankfurt am Main: Institute for the History of Arabic-Islamic Science at the Johann Wolfgang Goethe University, 1999.
"Handbook to Life in the Medieval World, 3-Volume Set", by Madeleine Pelner Cosman, Linda Gale Jones, page = 52, 9781438109077, publisher = Infobase Publishing
Elgood, Cyril (2010). A Medical History of Persia and The Eastern Caliphate (1sted.). London: Cambridge. էջեր202–203. ISBN978-1-108-01588-2. «By writing a monograph on 'Diseases in Children' he may also be looked upon as the father of paediatrics.»
«Ar-Razi (Rhazes), 864-930 C.E.». www.unhas.ac.id. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին. «Ar-Razi was a pioneer in many areas of medicine and treatment and the health sciences in general. In particular, he was a pioneer in the fields of pediatrics, obstetrics and ophthalmology.»
George Sarton, Introduction to the History of Science (1927–48), 1.609
Arberry, A.J. (1950). The Spiritual Physick of Rhazes.{{cite book}}: |work= ignored (օգնություն)
See C. Brockelmann for the manuscript of Razi's extant books in general, see Brockelmann, Geschichte der arabischen Litteratur, I, pp.268–71 (second edition), Suppl., Vol. I, pp.418–21.
Paul Kraus, Abi Bakr Mohammadi Filii Zachariae Raghensis: Opera Philosophica, fragmentaque quae superssunt. Pars Prior. Cairo 1939
Abdul Latif Muhammad al-Abd (1978). Al-ṭibb al-rūḥānī li Abū Bakr al-Rāzī. Cairo: Maktabat al-Nahḍa al-Miṣriyya.
Walker, P. "The Political Implications of al-Razi's Philosophy", in C. Butterworth (ed.) The Political Aspects of Islamic Philosophy, Cambridge, MA: Harvard University Press, 61–94. (1992)
Фигуровский Н. А. Очерк общей истории химии. От древнейших времён до начала XIX века. — М.: Наука, 1969. — 455 с.
Всеобщая история химии. Возникновение и развитие химии с древнейших времён до XVII века. — М.: Наука, 1980. — 399 с.
Рази/ Бертельс А. Е., Петров Б. Д.//Проба— Ременсы.— М.: Советская энциклопедия, 1975.— (Большая советская энциклопедия: [в 30 т.]/ гл. ред. А. М. Прохоров; 1969—1978, т.21).