From Wikipedia, the free encyclopedia
Աբդ-Ռաբու Մանսուր Հադի (արաբ․՝ عبد ربه منصور هاديսեպտեմբերի 1, 1945[1][2][3][…], Աբյան նահանգապետություն[4][5][6]), Եմենի պետական գործիչ, 2012 թվականի փետրվարի 27-ից Եմենի նախագահ։
Աբդ-Ռաբու Մանսուր Հադի | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական համաժողով |
---|---|
Կրթություն՝ | Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Military Academy for Postgraduate and Strategic Studies? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Աբյան նահանգապետություն[4][5][6] |
Քաղաքացիություն | Եմեն |
Կայք՝ | presidenthadi-gov-ye.info |
1970 թվականին սկսել է զինվորական ծառայությունը Եմենի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության բանակում։ 1994 թվականին՝ 1990 թվականի Եմենի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության և Եմենի Արաբական Հանրապետության միավորումից հետո, 4 ամսվա գեներալ-մայորի պաշտոնավարությամբ պաշտպանության նախարար էր։ 1994 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահ Սալեհը նրան նշանակել է փոխնախագահ։
2011 թվականի հունիսի 4-ից մինչև սեպտեմբերի 23-ը Սալեհի բուժման ժամանակահատվածում կատարել է երկրի նախագահի պարտականությունները։ 2011 թվականի նոյեմբերի 23-ից կրկին անցել է պետության ղեկավարի պարտականությունների կատարմանը։
2012 թվականի փետրվարի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններում, որտեղ նա միակ թեկնածուն էր, Մանսուր Հադին Եմենի նախագահ է ընտրվել երկամյա ժամկետով[7]։ Փետրվարի 25-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը[8]։ Հադին միակ թեկնածուն էր ընտրություններում, նրա թեկնածությունը պաշտպանել է և իշխող կուսակցությունը, և խորհրդարանական ընդդիմությունը։ Ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեարկել է Եմենում գրանցված ընտրողների 65 տոկոսը։
Առաջիններից մեկը եղել է այն որոշումը, որ Եմենը պետք է ապագայում անցնի պետական կառավարման դաշնային մոդելին։ 2012 թվականի դեկտեմբերին նա նախագահական հրամանագիր է ստորագրել ՌՕՈՒ-ի, բանակի (ցամաքային զորքերի), ռազմածովային նավատորմի և առափնյա պահպանության, սահմանապահ զորքերի և ռազմավարական ռեզերվային ուժերի վերակազմավորման մասին[9]։
Նախագահը հայտարարել է, որ Ալ-Կաիդայի դեմ պայքարը կարևոր նպատակ է։ 2012 թվականի սեպտեմբերին Washington Post-ին տված հարցազրույցում Հադին նախազգուշացրել է, որ իր երկիրը դեռ չի ուղղվել ժողովրդական ապստամբությունից, որը տապալել է իր նախորդին՝ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, և կա «ավելի վատ, քան Աֆղանստանում» քաղաքացիական պատերազմի վտանգ։ Նա նաև ասել է, որ Եմենը բախվել է «երեք չհայտարարված պատերազմների»՝ Ալ-Կաիդայի ահաբեկիչների, Ադենի ծոցում ծովահենների և հյուսիսում ապստամբների հետ, և որ Իրանն անուղղակիորեն աջակցում է այդ հակառակորդներին[10]։
2014 թվականի հունվարին Հադիի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով[11]։
2015 թվականի հունվարի 22-ին զինված հակամարտության և հուսիների կողմից պետական հաստատությունների գրավման ընթացքում, որոնք վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի նկատմամբ, Հադին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել, որը պետք է քննարկեր խորհրդարանը[12]։ Նախագահի պաշտոնակատարը, սահմանադրության համաձայն, դարձել է Յահյա Ալի Ալ-Ռային[13]։ Հրաժարական է տվել նաև երկրի կառավարությունը, փաստացի նախագահն ու նախարարները հայտնվել են տնային կալանքի տակ[14]։ Սակայն հունվարի 25-ին Հադին որոշել էր հետ կանչել իր հրաժարականի դիմումը, ինչը, սակայն, չէր կարող վերադարձնել իշխանությունը[15]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել նախագահի պաշտոնում Հադիին վերականգնել այն բանից հետո, երբ հուսիները հաստատել են իրենց ժամանակավոր կառավարությունը։ 2015 թվականի փետրվարի 6-ին ձևավորվել է հեղափոխական կոմիտե, որը պետք է նշանակեր նախագահական խորհուրդ՝ հինգ անդամով։ Հադին հրաժարական է տվել, այդպիսով, դարձել է վերջնական։
2015 թվականի փետրվարի 21-ին Հադին կարողացել է Սանաայից փախչել Ադեն այն բանից հետո, երբ նա տնային կալանքի տակ էր մնացել մեկ ամսվա ընթացքում։ Այնտեղ նա հասցրել է հանդիպել հարավային նահանգների նահանգապետերի հետ և հայտարարություն անել հրաժարականի մասին իր հայտարարության հետկանչի մասին։ Փետրվարի 25-ին հեղափոխական կոմիտեն և պետական պաշտոնական մարմինները սկսել են որոնել փախած նախկին նախագահին[16][17]։
Փախուստի մեջ գտնվելով՝ Հադին Ադենին նշանակել Է երկրի ժամանակավոր մայրաքաղաք, մահափորձ է վերապրել (հուսիները ավիահարվածներ են հասցրել Ադենի պալատի ուղղությամբ, որտեղ գտնվում էր Մանսուր Հադին), շարունակել է դիմադրությունը, ինչպես նաև կոչ է արել Եմենի ռազմական ներխուժման։ Այն բանից հետո, երբ ապստամբները Ադենի նկատմամբ հսկողություն են հաստատել մարտի 25-ին, նախկին նախագահը լքել է երկիրը Արաբական պետությունների դիվանագիտական առաքելությունների հետ միասին[18]։ Մարտի 27-29-ը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի 26-րդ նստաշրջանին։
2015 թվականի վերջին Մանսուր Հադիի և նախկին փոխնախագահ, վարչապետ Խալեդ Բահահի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ։ Դեկտեմբերի 1-ին Բահահը մերժել է նախարարների կաբինետում նոր նշանակումները, որոնք արվել են նախկին նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի կողմից։ Դեկտեմբերի 1-ի նախագահական հրամանագրի համաձայն՝ Եմենում պետք է փոխվեր հինգ գերատեսչությունների ղեկավարներ։ Ի թիվս այլ բաների, նախագահ Հադին փոխել է ԱԳ նախարարին. Ռիյադ Յասինի փոխարեն նշանակվել է Աբդուլ Մալիք ալ Մահլաֆին, իսկ ՆԳՆ նոր ղեկավար է հայտարարվել Հուսեյն Մոհամեդ Արաբը։ Պետք է փոխվեն նաև տրանսպորտի, քաղաքացիական ծառայության և տեղեկատվության նախարարությունների ղեկավարները։ Սեփական նշանակումից դժգոհություն է հայտնել նաև տրանսպորտի նոր նախարար Սալահ աշ-Շանֆարան։ Ինչպես հայտնել Է «Հարավային շարժման» աղբյուրը, որի հրամանատարներից մեկը աշ-Շանֆարն է, տեղի շեյխերը փորձում են նրան համոզել[19]։
2015 թվականի ապրիլի 9-ին Եմենի գլխավոր դատախազը վարչական միջոցառումներ էր նախաձեռնել հանրապետության նախկին նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի և նրա մի շարք մերձավորների դեմ պետական անվտանգության դեմ հանցագործությունների հնարավոր կատարման փաստով[20]։
2015 թվականի դեկտեմբերի 2-ին Սանաայում սկսվել է դատավարությունը նախկին նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի նկատմամբ։ Գլխավոր դատախազությունը պետության ղեկավարության յոթ բարձրաստիճան անդամների գործերը ուղարկել է դատավարության։ Քրեական դատարանը, որը մասնագիտացած էր պետության ահաբեկչության և անվտանգության հարցերում, սկսել է երկրի ոչնչացման գործում «սաուդյան թշնամուն» օգնելու և պետական դավաճանության մեղադրանքով դատավարության առաջին նիստը։ Նրանք մեղադրվել են նաև նրա երեք խորհրդականների՝ ԱԳՆ նախկին ղեկավար Ռիյադ Յասինի, ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավարի և ԱՄՆ-ում երկրի դեսպանի նկատմամբ[21]։
2017 թվականի մարտի 25-ին հուսիների կողմից վերահսկվող Սանաա քաղաքի դատարանը փախուստի դիմած նախագահ Հադիին դատապարտել էր մահապատժի՝ «ագրեսիվ պետությանը՝ Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին հրահրելու և օգնելու», ինչպես նաև «պետական դավաճանության» մեղադրանքով։ Բացի դրանից, դատարանը նրա կառավարությունում ևս վեց պաշտոնյայի, այդ թվում՝ ԱՄՆ-ում Եմենի դեսպան Ահմեդ Ավադ Բին Մուբարաքին և երկրի նախկին արտգործնախարար Ռիադ Յասինին մահապատժի է դատապարտել[22][23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.