From Wikipedia, the free encyclopedia
Աբդուլալի բեկ Շիրալի բեկ օկլի Ամիրջանով (ադրբ.՝ Əbdüləli bəy Şirəli bəy oğlu Əmircanov, 1870, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1948, Ստամբուլ, Թուրքիա), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանի ազգային խորհրդի անդամ, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության Ֆինանսների նախարար[1];
Աբդուլալի բեկ Ամիրջանով | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 1948 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Shirali bey Amirjanov? |
Երեխաներ | Fuad Əmircan? |
Abdulali bey Amirjanov Վիքիպահեստում |
Աբդուլալի բեկը ծնվել է 1870 թվականին Շաքիում։ 1876-1883 թվականին սովորել է Շաքի քաղաքային դպրոցում։ 1888 թվականին ավարտել է Թբիլիսիի Ուսուցիչների ինստիտուտը։ Ավարտելուց հետո նա աշխատել է Շաքիում, Լենքորանում և Բաքվում որպես ուսուցիչ։ Նա իրականացրել է բազմաթիվ մշակութային և կրթական աշխատանքներ։ Եղել է «Նաշրի-Մաարիֆ» հասարակության անդամ, Բաքվի մուսուլմանական բարեգործական ընկերության նախագահի տեղակալ։ Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից հետո նա ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ։ Նա եղել է Բաքվին մուսուլմանական հասարակական կազմակերպությունների ժամանակավոր գործադիր կոմիտեի անդամ[2]։
Ամիրջանովը եղել է ֆինանսների նախարար (1918, հունիս-հոկտեմբեր) և պետական տեսուչ (1918, հոկտեմբեր-դեկտեմբեր) Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության երկրորդ կաբինետում։ 1918 թվականին ընտրվել է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարան[3]։
Ապրիլյան արշավանքից հետո նա մեկնել է Ստամբուլ և անդամակցել Ադրբեջանի ազգային կենտրոնի։ Մահացել է 1948 թվականին Ստամբուլում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.