քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Աբակավիր (անգլ.՝ Abacavir, ABC) հակաբորբոքային միջոց Մարդու իմունային անբավարարության վիրուսի ՄԻԱՎ-ի բուժման համար՝ նուկլեոզիդ հակադարձ տրանսկրիպտազային արգելակիչներ դասի բուժման համար հակավիրուսային միջոց է։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 136470-78-5 |
PubChem CID | 441300 |
DrugBank | DB01048 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.149.341 |
Աբակավիրը,որը վաճառվում է Ziagen ապրանքանիշի ներքո, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման համար օգտագործվող դեղամիջոց է[1][2]։ Աբակավիրը օգտագործվում է ՄԻԱՎ-ի այլ դեղամիջոցների հետ համատեղ և ինքնին խորհուրդ չի տրվում[3]։
Աբակավիրը ընդունվում է հաբերի կամ լուծույթի տեսքով, կարելի է կիրառել նաև երեք ամսականից բարձր երեխաների համար[4]։
Աբակավիրը սովորաբար լավ կիրառելի է։ Ընդհանուր կարող են լինել կողմնակի բարդություններ, այդ բարդությունների մեջ են ներառված փսխումը, անքնությունը, ջերմությունը և հոգնածության զգացումը։ Ավելի խորը բարդություններն են hypersensitivity, hepatotoxicity և lactatacidosis տեսակները։ Գենետիկական թեստավորումը կարող է որոշել, թե արդյոք մարդը ենթարկվում է հիպերզգայունության զարգացման ավելի բարձր ռիսկի։ Հիպերզենսիվության ախտանշանները ներառում են ցան, փսխում և հևոց։
Աբակավիրը արտոնագրվել է 1988 թվականին, 1998 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Food and Drug Administration կազմակերպությունը՝ դառնալով տասնհինգերորդ հավանության արժանացած հակառետրովիրուսային դեղամիջոցը ԱՄՆ-ում[5][6]։ Նրա արտոնագիրը լրացել է Միացյալ Նահանգներում 2009 թվականի դեկտեմբերի 26-ին։
Աբակավիրն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցանկում[7]. Այն հասանելի է որպես ունիվերսալ դեղամիջոց։
Սովորաբար Աբակավիրը օգտագործվում է ՄԻԱՎ-ի այլ դեղամիջոցների հետ միասին, ինչպիսիք են Աբակավիրը/լամիվուդինը/զիդովուդինը, Աբակավիրը/դոլուտեգրավիրը/լամիվուդինը և Աբակավիրը/լամիվուդինը։ Աբակավիր/Լամիվուդինի համադրությունը նաև հիմնական դեղամիջոցն է[8]։ Աբակավիր/lamivudine համադրությունը նույնպես հիմնական դեղամիջոցն է։
Աբակավիրը արտահայտվում է հակավիրուսային գործողությամբ։ Նուկլեոզիդների սինթետիկ կարբոցիկլային անալոգն է։ ՄԻԱՎ-ի հակառակ transcriptase-ի մրցակցային արգելակիչը։ Մարմնում ներբջջային կինասեսի ազդեցության տակ աբակավիրը վերափոխվում է ակտիվ մետաբոլիտ կարբովիր տրիֆոսֆատի, որը դեզօքսիգուանոզին -5'-տրիֆոսֆատի (dGTP) անալոգն է։ Աբակավիրի ակտիվ տրիֆոսֆատը, բնական dGTP սուբստրատի փոխարեն, ներառված է վիրուսային ԴՆԹ-ի մեջ և դրանով կանխում է 5'- և 3'-ֆոսֆորային էսթեր կապերի առաջացումը, որոնք անհրաժեշտ են ԴՆԹ շղթան երկարացնելու համար։
Ընդհանուր անբարենպաստ ռեակցիաները ներառում են իրենց մեջ սրտխառնոց, գլխացավ, փսխում, փորլուծություն, անորեքսիա՝ ախորժակի կորուստ, անքնություն։ Հազվագյուտ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունները ներառում են իրենց մեջ գերզգայնության ռեակցիաներ, ինչպիսիք են ցանը, դեպրեսիոն վիճակը, անհանգստությունը, ջերմությունը[9][10]. Աբակավիրը պետք է օգտագործել զգուշորեն լյարդի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, քանի որ դա կարող է վատթարացնել նրանց վիճակը։ Լյարդի խնդիրների նշաններն են՝ սրտխառնոցն ու փսխումը, որովայնի և կոնքի ցավերը, մուգ մեզի, մաշկի դեղնացման և աչքերի սպիտակուցների դեղնացումը[11]։.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.