ԱՄՆ գլխավոր դատախազ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ գլխավոր դատախազ (անգլ.՝ United States Attorney General), Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը, ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը[1]։ Վերահսկում է Միացյալ Նահանգներում իրավունքի գերակայությունը և իրավապահ մարմինների գործունեությունը։ Ներառված է Միացյալ Նահանգների նախագահի Կաբինետում։
ԱՄՆ գլխավոր դատախազ
United States Attorney General | |
---|---|
ԱՄՆ Արդարադատության նախարարության կնիքը | |
Կայք | usdoj.gov |
Նշանակվում է նախագահի, հաստատվում՝ Սենատի կողմից, և պատասխանատու է իր գործունեության համար։ Նախագահի որոշմամբ կարող է հեռացվել պաշտոնից։ Ներկայացուցիչների պալատն իրավունք ունի նրան իմպիչմենտի հանձնել։
Պաշտոնը ներկայացվել է 1789 թվականի դատական օրենքով (անգլ.՝ Judiciary Act of 1789): Սկզբնապես նրա պարտականությունները սահմանափակվում էին Գերագույն դատարանում դաշնային իշխանությունների կողմից ելույթով՝ նախագահին և դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին խորհուրդ տալով։ Գլխավոր դատախազի գրասենյակը՝ արդարադատության նախարարությունը, ստեղծվել է 1870 թվականին։
Բացի մյուս լիազորություններից, այն իրականացնում է հետաքննությունների դաշնային բյուրոյի և մի շարք այլ գերատեսչությունների ընդհանուր ղեկավարում։
ԱՄՆ 85-րդ և ներկայիս գլխավոր դատախաղը Ուիլյամ Բարն է՝ նշանակված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից[2]։