ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա, (The National Academy of Sciences (NAS)), ԱՄՆ առաջատար գիտական կազմակերպություն, կազմավորված 1863 թվականի մարտի 3-ի Կոնգրեսի ակտով, ստորագրված նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից[4]։
Արագ փաստեր ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա, Հապավում ...
Փակել
Ակադեմիան ծառայում է որպես «խորհրդական գիտության, տեխնիկայի և բժշկության հարցերով»։ Նրա անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով։ 2018-ին հաշվվում է մոտ 2,3 հազ. գործող և 470 արտասահմանյան անդամներ։ Այդ թվում մոտավորապես 190 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Նոր անդամներն ընտրվում են ցմահ, լիիրավ անդամների գաղտնի քվեարկությամբ։ Որպես ակադեմիկ ընտրվելը համարվում է գիտական արժեքների ճանաչման ամենաարժեքավոր խորհրդանիշերից մեկը։ Արտասահմանյան անդամների թվում քիչ չեն հայտնի ռուս գիտնականներ։
Հիմնական հոդված՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ակադեմիան ղեկավարում է 12 անդամից բաղկացած խորհուրդը նախագահի գլխավորությամբ։ Նախագահը և խորհրդի անդամներն ընտրվում են 6 տարով, նախագահը կարող է ընտրվել ոչ ավելի քան երկու ժամկետով։
2016 թվականից ԱՄՆ ԳԱԱ նախագահն է Մակնատտ Մարշա Կեմպեր։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան շնորհում է հետևյալ պարգևները.
- Չարլզ Դուլիթլ Վալկոտի շքանշան՝ նախակեմբրիյան եվ կեմբրիյան երկրաբանական դարաշրջանի ուսումնասիրության գործում ունեցած ներդրման համար
- Ալեքսանդր Ագասիզի շքանշան՝ օվկիանոսաբանության զարգացման գործում ունեցած ներդրման համար
- Մերի Քլարկ Թոմփսոնի շքանշան`երկրաբանության և հնէաբանության մեջ ունեցած ներդրումների համար
- Ջեսսի Սթիվենսոն-Կովալենկոի շքանշան`բժշկական գիտություններում ներդրումների համար
- Հենրի Դրեյփերի շքանշան`աստղաֆիզիկայում նվաճումների համար
- Ջեյմս Քրեյգ Ուոթսոնի շքանշան`աստղագիտության բնագավառում ներդրումների համար
- Ջոն Կարտի Մրցանակ` գիտության ականավոր նվաճումների համար
- Բարնարդի շքանշան`ֆիզիկայի, աստղագիտության կամ կիրառական գիտական առաջընթացի հայտնագործությունների համար, որոնք ծառայում են հասարակության զարգացմանը
- Հանրային բարեկեցության շքանշան
- Դանիել Գիրաուդո Էլիոտի շքանշան
- Լոուրենս Սմիթի շքանշան
- Հիլբերտ Մորգան Սմիթի շքանշան
- Կոմստոքի մրցանակ՝ ֆիզիկայում ներդրման համար
- ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ գիտական գրախոսության համար
- ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ մոլեկուլային կենսաբանության ոլորտում
- ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ նեյրոգիտությունների ոլորտում
- ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ մաթեմատիկայից
- ԱՄՆ ԳԱԱ մրցանակ՝ քիմիական գիտություններից
- Ուիլյամ Բեյքերի մրցանակ`հետազոտական նախաձեռնությունների համար
- Զելման Վակսմանի մրցանակ՝ միկրոբիոլոգիայի ոլորտում
- Ատկինսոնի մրցանակ հոգեբանական և ճանաչողական գիտություններում
Ռուս գիտնականներ ` ԱՄՆ ԳԱԱ անդամներ և օտարերկրյա անդամներ։
- 1903 - Մենդելեև Դմիտրի Իվանովիչ
- 1908 - Պավլով Իվան Պետրովիչ
- 1937 - Ստրուվե Օտտո Լյուդվիգովիչ
- 1939 - Իպատև Վլադիմիր Նիկոլաևիչ
- 1940 - Տիմոշենկո Ստեպան Պրոկոֆևիչ
- 1943 - Դոբժանսկի Ֆեոդոսի Գրիգորիևիչ, Զվորիկին Վլադիմիր Կոզմիչ
- 1946 - Կապիցա Պյոտր Լեոնիդովիչ
- 1947 - Ալեքսանդրով Պավել Սերգեևիչ
- 1953 - Գամով Գեորգի Անտոնովիչ
- 1954 - Պետրունկևիչ Ալեքսանդր Իվանովիչ
- 1959 - Համբարձումյան Վիկտոր Համազասպի
- 1960 - Լանդաու Լև Դավիդովիչ
- 1963 - Սեմյոնով Նիկոլայ Նիկոլաևիչ
- 1967 - Կոլմոգորով Անդրեյ Նիկոլաևիչ, Պրիգոժին Իլյա Ռոմանովիչ
- 1968 - Լուրիա Ալեքսանդր Ռոմանովիչ
- 1969 - Բոգոլյուբով Նիկոլայ Նիկոլաևիչ, Դուբինին Նիկոլայ Պետրովիչ, Ֆրումկին Ալեքսանդր Նաումովիչ
- 1970 - Գելֆանդ Իսրայել Մոիսեևիչ
- 1971 - Քեյլիս-Բորոկ Վլադիմիր Իսահակովիչ, Թախտաջյան Արմեն Լեոնի
- 1973 - Սախարով Անդրեյ Դմիտրիևիչ, Շկլովսկի Ջոզեֆ Սամուիլովիչ
- 1974 - Շաֆարևիչ Իգոր Ռոստիսլավովիչ[5], Լեոնտև Վասիլի Վասիլևիչ, Բրաունշտեյն Ալեքսանդր Եվսեևիչ
- 1975 - Սոկոլով Եվգենի Նիկոլաևիչ
- 1976 - Մոնին Անդրեյ Սերգեևիչ
- 1979 - Զելդովիչ Յակով Բորիսովիչ
- 1981 - Գինզբուրգ Վիտալի Լազարևիչ, Կրեյն Մարկ Գրիգորևիչ
- 1982 - Լիֆշից Իլյա Միխայլովիչ
- 1983 - Առնոլդ Վլադիմիր Իգորևիչ
- 1985 - Դինկին Եվգենի Բորիսովիչ, Չերենկով Պավել Ալեքսեևիչ
- 1987 - Սագդեև Ռոալդ Զիննուրովիչ
- 1989 - Գրոմով Միխայիլ Լեոնիդովիչ
- 1990 - Ալֆյորով Ժորես Իվանովիչ, Կաժդան Դավիդ, Ֆադեև Լյուդվիգ Դմիտրիևիչ
- 1991 - Բրեխովսկիխ Լեոնիդ Մաքսիմովիչ, Սյունյաև Ռաշիդ Ալիևիչ
- 1993 - Դոբրուշին Ռոլանդ Լվովիչ, Սոբոլև Նիկոլայ Վլադիմիրովիչ
- 1994 - Նովիկով Սերգեյ Պետրովիչ
- 1995 - Վարշավսկի Ալեքսանդր Յակովլեևիչ, Գոլդանսկի Վիտալի Իոսիֆովիչ, Կելդիշ Լեոնիդ Վենիամինովիչ
- 1997 - Բարենբլատ Գրիգորի Իսահակովիչ
- 1999 - Սինայ Յակով Գրիգորիևիչ
- 2000 - Աբրիկոսով Ալեքսեյ Ալեքսեևիչ
- 2001 - Զելմանով Եֆիմ Իսահակովիչ, Մարգուլիս Գրիգորի Ալեքսանդրովիչ
- 2003 - Էլիաշբերգ Յակով Մատվեևիչ
- 2005 - Գորկով Լև Պետրովիչ, Պոլյակով Ալեքսանդր Մարկովիչ
- 2006 - Բրագինսկի Վլադիմիր Բորիսովիչ, Գամղրելիձե Թամազ Վալերիանովիչ
- 2008 - Լինդե Անդրեյ Դմիտրիևիչ
- 2010 - Մեջիտով Ռուսլան
- 2012 - Օկունկով Անդրեյ Յուրևիչ
- 2014 - Ֆորտով Վլադիմիր Եվգենևիչ
- 2015 - Կոնցևիչ Մաքսիմ Լվովիչ
- 2016 - Դրինֆելդ Վլադիմիր Գերշոնովիչ, Զամոլոդչիկով Ալեքսանդր Բորիսովիչ, Կունին Եվգենի Վիկտորովիչ
- 2017 - Բեյլինսոն Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, Ստարոբինսկի Ալեքսեյ Ալեքսանդրովիչ
- 2018 - Լուկին Միխայիլ Դմիտրիևիչ, Շիֆման Միխայիլ Արկադևիչ[6]