From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի բնապահպանական պատերազմը Վիետնամի դեմ, Վիետնամի պատերազմում Ranch Hand օպերացիայի ընթացքում ԱՄՆ բանակի կողմից քիմիական միջոցների կիրառում, հերբիցիդային պատերազմ, որը խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել և ծանր բնապահպանական հետևանքներ է թողել[7][8]։
ԱՄՆ-ի բնապահպանական պատերազմը Վիետնամի դեմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ԽՍՀՄ և ԱՄՆ սառը պատերազմ Վիետնամի պատերազմ Ranch Hand օպերացիա | |||||||||||||
Դեֆոլյանտներ ցանող ԱՄՆ 336-րդ ավիացիոն վաշտի UH-1D ուղղաթիռը Մեկոնգ գետի դելտայում 1969 թվականի հուլիսի 26-ին | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հակակոմունիստ ուժեր ԱՄՆ |
Կոմունիստ ուժեր ԽՍՀՄ Հյուսիսային Վիետնամ ՀՎԱԱՃ պարտիզաններ | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Մեծ Մին[1] Կաո Վան Վիեն[2] Նգուա Կուանգ Տյուոնգ[3] |
Հուանգ Վան Թհաի[4] Տրան Վան Տրա[5] Տրան Վան Քուանգ[6] | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
ԱՄՆ զինված ուժեր Հարավային Վիետնամի զինված ուժեր |
Վիետկոնգի պարտիզաններ Հյուսիսային Վիետնամի ստորաբաժանումներ | ||||||||||||
Պատերազմի ժամանակ ԱՄՆ բանակը Հարավային Վիետնամի տարածքում թափել է 72 մլն լիտր Ագենտ Օրանժ դեֆոլյանտներ անտառների ոչնչացման համար, այդ թվում 44 մլն լիտր 2,3,7,8-տետրաքլորոդիբենզադիօքսին։ 2,3,7,8-ՏՔԴԴ կայուն նյութ է, որը ջրի և սննդի միջոցով ընկնելով մարդու օրգանիզմ` առաջացնում է լյարդի և արյան տարբեր հիվանդություններ, բնածին արատներով նորածինների զանգվածային ծնունդներ և հղիության նորմալ ընթացքի խախտումներ։ Ամերիկացի զինվորականների կողմից դեֆոլյանտների կիրառումը արդեն պատերազմից հետո մի քանի տասնյակ հազար մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Վիետնամում ընդամենը հաշվվում էր մոտ 4,8 մլն զոհ դեֆոլյանտներով փոշոտման հետևանքով, այդ թվում` երեք միլիոն անմիջականորեն տուժածներ[9]։
Ամերիկյան զինվորականները նաև կիրառել են գազեր։ Առաջացրել են արհեստական ամպագոյացումներ և թթվային անձրևներ` կիրառելով ամպերի քիմիկատներով մշակում և մթնոլորտի թթվայնացում։ Նրանք ցանում էին քիմիկատներ, որոնք ջունգլիներում ուժեղ հրդեհներ էին առաջացնում[10][11]։
1961 թվականի օգոստոսին նախագահ Քենեդին արտոնեց Հարավային Վիետնամում բուսականության ոչնչացման կիրառումը։ Նպատակը ջունգլիներում բուսականության ոչնչացումն էր, որը հեշտացնում էր հյուսիսվիետնամական բանակի ստորաբաժանումների և հարավային Վիետնամի ազգային ազատագրական ճակատի պարտիզանների հայտնաբերումը։
Ի սկզբանե փորձարարական նպատակներով հարավվիետնամական ավիացիան ամերիկյան ռազմական ղեկավարության առաջնորդությամբ դեֆոլյանտներ են շաղ տավել ավելի փոքր անտառային զանգվածների վրա Սայգոնի (այժմ Հոշիմին) շրջանում։ 1963 թվականին դեֆոլյանտներով մշակման է ենթարկվել ավելի լայն մակերես Կամաու թերակղզում (ներկայիս Կամաու նահանգի տարածքը)։ Ստանալով հաջող արդյունքները, ամերիկյան հրամանատարությունը սկսել է դեֆոլյանտների զանգվածային կիրառում։
Ranch Hand օպերացիայի շրջանակներում քիմիական ազդեցության են ենթարկվել Հարավային Վիետնամի բոլոր շրջանները, Լաոսի և Կամբոջայի շատ շրջաններ։ Անտառային զանգվածներից բացի մշակվել են դաշտեր, այգիներ, և կաուչուկի տնկարկներ։ 1965 թվականից դեֆոլյանտներով փոշոտում է կատարվել Լաոսի դաշտերի վրա (հատկապես նրա հարավային և արևելյան մասերում), 1967 թվականին ապառազմականացված գոտու հյուսիսային մասում։ 1971 թվականի դեկտեմբերից նախագահ Նիքսոնը հրաման է արձակել դադարեցնել թունաքիմիկատների զանգվածային կիրառումը, սակայն դրանց կիրառումը թույլատրվում էր ամերիկյան ռազմական օբյեկտներից և խոշոր բնակավայրերից հեռու վայրերում։
Ամերիկյան զորքերը գերազանցապես օգտագործել են չորս հերբիցիդային բաղադրագրեր` ծիրանագույն, նարնջագույն, սպիտակ և կապույտ։ Նրանց հիմնական բաղադրիչներով էին` 2,4-դիքլորֆենօքսիքացախաթթու, 2,4,5-տրիխլորֆենօքսիքացախաթթու, պիկլորամ և կակոդիլաթթու (դիմետիյարսինաթթու)։ Առավել ակտիվորեն կիրառվել է նարնջագույն բաղադրանյութը (անտառների դեմ) և կապույտը (բրնձի ցանքատարածքների և այլ մշակաբույսերի դեմ)։ Քիմիկատների ավելի լավ փոշոտման համար նրանց ավելացվում էր կերոսին կամ դիզելային վառելիք[7][12]։
Ամերիկացի զինվորականները բուսականության ոչնչացման համար կատարել են նաև ջունգլիների զանգվածային ռմբակոծություններ։ 1965-1973 թվականներին Հարավային Վիետնամի վրա նետվել է 17 միլիոն ավիացիոն ռումբ, պայթեցվել է 217 մլն հրետանային արկ։
ԱՄՆ բանակը կիրառել ծանր թրթուրավոր տեխնիկա` բուլդոզերների 33-տոննայանոց «խուրձեր» մակերեսային շերտը հեռացնելու համար, որից հետո հողը դառնում էր երկրագործության համար անպիտան (հռոմեական գութան տեխնոլոգիա)։ Բացի այդ, կիրառվել է ամբարտակների և ոռոգման կառույցների ավերումը[13]։
Քիմիական նյութերը կիրառվել են նաև մարդկանց դեմ։ Մասնավորապես, ամերիկյան բանակը օգտագործել են թունավորող նյութեր.
Հենց ամերիկյան զինվորականների պնդմամբ գազերը կիրառվել են որ մահաբեր կոնցենտրացիաներով։ Սակայն, ինչպես նշել է Սորբոնի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Ֆրանսիս Կանը, Վիետնամում ստեղծվել էին պայմաններ (փակ տարածության մեջ մեծ քանակությամբ օգտագործում), երբ CS գազը մահացու զենք էր դառնում[14]։
Ամերիկյան զորքերի կողմից քիմիկատների լայնածավալ կիրառումը հանգեցրել է ծանր հետևանքների։ Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են մանգրենու անտառները (mangrove) (500 հազար հա), ոչնչացվել է ջունգլիների 60 % - ը (մոտ 1 մլն հա) և հովտային անտառների 30% - ը (ավելի քան 100 հազար հա)։ 1960 թվականից կաուչուկների տնկարկների բերքատվությունը նվազել է 75 % - ով։ Ամերիկյան զորքերը ոչնչացրել են բանանի, բրնձի, քաղցր կարտոֆիլի, պապայայի, լոլիկի ցանքատարածությունների 40-ից 100 % -ը կոկոսի տնկարկների 70 %-ը, հիվեայի 60 %-ը, կասուարինայի 110 հազար հա տնկարկներ։
Քիմիկատների կիրառման արդյունքում լրջորեն փոխվել է Վիետնամի էկոլոգիական հավասարակշռությունը։ Ախտահարված շրջաններում թռչունների 150 տեսակներից մնացել է 18-ը, գրեթե ամբողջական վերացել են երկկենցաղները և սողունները, կրճատվել է ձկների թիվը գետերում և տեղի է ունեցել կազմի փոփոխություն։ Խախտվել է հողի միկրոկենսաբանական կազմը, թունավորվել են բույսերը։ Կտրուկ նվազել են խոնավ արևադարձային անտառների ծառերի և թփերի տեսակները. ախտահարված շրջաններում մնացել են ծառերի եզակի տեսակներ և մի քանի տեսակի փշատերև բույսերի, որոնք այլևս պիտանի չէին կենդանիների կերակրման համար։
Վիետնամի կենդանական աշխարհի փոփոխությունները հանգեցրել են սև առնետների մեկ տեսակի փոխարինմանը մեկ այլ տեսակներով, որոնք հանդիսացան Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում ժանտախտի տարածողներ։ Տիզերի տեսակների կազմում հայտնվեցին տիզեր, որոնք դարձան վտանգավոր հիվանդությունների տարածողներ։ Նմանատիպ փոփոխություններ են տեղի ունեցել մոծակների տեսակների կազմում. փոխարեն անվնաս էնդեմիկ մոծակների փոխարեն հայտնվեցին մալարիա փոխանցող մոծակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.